Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿԱՋԱԿՑԵՆ ՇԱՀԱՌՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ 12.03.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի Շիրակամուտ, Լեռնանցք, Արևաշող, Մեծ Պարնի, Ջրաշեն, Լեռնավան, Լեռնապատ, Ծաղկաբեր, Սարահարթ, Սարամեջ, Գեղասար, Գոգարան, Կաթնաջուր համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էր նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող ընտանիքների համար նշված բնակավայրերում պետական աջակցությամբ արդեն կառուցված 44 տների կադաստրային ձևակերպումներին առնչվող հարցեր:
Քիչ առաջ Լոռու մարզպետարանի դիմաց էին հավաքվել Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի բնակիչները: Նրանց դժգոհության պատճառը ճանապարհի(հանրապետական նշանակության Հ-70/Մ6-Մարց-Աթան)՝ երթևեկության համար դժվարամատչելի լինելն էր: Բնակիչներին հանդիպեց մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրանք նշեցին, որ հատկապես ձնհալից հետո ճանապարհն ընդհանրապես դժվարամատչելի է դարձել և լուրջ խնդիրներ կան հատկապես հիվանդների, գյուղմթերքի տեղափոխման դեպքում, երբ անհրաժեշտ վայր հասնելու համար հրատապության խնդիր է առաջանում:

Հարգանքի տուրք՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը 11.03.2020
Այս տարի ևս մարտի 11-ին՝ Արևելյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի 9-րդ տարելիցի օրը, Սպիտակի կենտրոնական պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջուն Յամադան, Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, փրկարարներ և համայնքի բնակիչները:Հոգևոր դասի կողմից կատարվեց հոգեհանգստի կարգ:

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ «ԹՈՒՄՈ» ԿԵՆՏՐՈՆ ԿՀԻՄՆՎԻ 11.03.2020
Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազեանին: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը: Ինչպես հայտնի է, «Թումոն» 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում:
Մարտի 10-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ մասնակցեց Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցի վերանորոգված մարզադահլիճի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հիմնադրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի դասարանի բացմանը, ապա նաև ներկա գտնվեց Հայոց բանակին նվիրված ցերեկույթին: Միջոցառումներին մարզի ղեկավարի և դպրոցի հրավերով մասնակցում էր նաև Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Ղուդրատյանը, քանի որ դպրոցն իր հիմնադրման օրվանից իսկ սերտ բարեկամական կապերով է կապված ուկրաինական ժողովրդի հետ. դպրոցը կառուցվել է 1991թ.-ին ուկրաինացիների կողմից, և կրում է «Վիդրոջենյա» անվանումը, ինչը ուկրաիներեն նշանակում է «վերածնունդ»։

Տոնական անակնկալներ մարզի ղեկավարի կողմից 09.03.2020
Կանանց միջազգային օրվա առթիվ, մարզկենտրոնի կանանց և աղջիկներին մատուցվեցին հաճելի անակնկալներ: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ օրն իսկական տոնի էր վերածվել: Մարզի ղեկավարը մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների հետ այսօր Հայքի հրապարակից շարժվելով, Լոռու մարզի փրկարարական վարչության, շտապօգնության ծառայության և ոստիկանության աջակցությամբ ծաղիկներ նվիրեցին մարզկենտրոնի կանանց և աղջիկներին՝ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա կապակցությամբ և ջերմ բարեմաղթանքներ հղելով:



