Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սպիտակ համայնք: «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կողմից սնունդ է տրամադրվել թվով 87 շահառուի: Սպիտակի գեղարվեստի դպրոցի աշխատակիցների կողմից կարված 300 դիմակները բաշխվել են համայնքի թվով 180 բնակիչներին և ԷԳԱ խանութին: Համայնքի բնակիչներ Աննա Հարությունյան և Աննա Աջամյան կողմից նվիրաբերվել է 300 հատ պաշտպանիչ բժշկական դիմակ, որոնք տրամադրվել են ԷԳԱ սուպերմարկետի աշխատակիցներին, խանութի առաքիչներին և հաճախորդներին: «Աբելյան»Դ/Ձ-ի կողմից բարեգործական հիմունքներով կարված դիմակներ են նվիրաբերվել՝ Սպիտակի համայնքապետարանին (150 հատ), «Սպիտակ» ԲԿ-ին( 100 հատ), Սպիտակի պոլիկլինիկային(100 հատ), ՀՀ ՈԼՄՎ Սպիտակի բաժնին(150 հատ), «Գուգարք» ԿՊ ՊՓԲԸ -ին (200 հատ), Վանաձորի ԲԿ-ին(200 հատ)։

Անդրեյ Ղուկասյան. «Ավելի լավ է մի փոքր գերագնահատենք իրավիճակը, քան հետագայում խնդրի առաջ հայտնվենք» 27.03.2020
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հրատապ խորհրդակցություն անցկացրեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանի, մարզպետարանի Քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ վարչությունների պատասխանատու պաշտոնյաների, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանի մասնակցությամբ: Անդրեյ Ղուկասյանը հանձնարարեց շարունակել ամենօրյա հետևողական աշխատանքներ իրականացնել մարզի համայնքներում՝ վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարտի 18-ից մինչև մարտի 26-ը ամենօրյա ռեժիմով, խոշոր տնտեսավարողների առևտրի կետերում՝ շուրջ 44 անուն պարենային ապրանքների, դեղատներում՝ դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացրել Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժինը: Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները զգուշացվել են արտակարգ դրության պայմաններում ապրանքների գների չհիմնավորված բարձրացումներ թույլ չտալու վերաբերյալ: Տեղեկացվել է նաև, որ հակառակ դեպքում նրանք, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Մշտադիտարկում խանութներում 25.03.2020
Պարետի ցուցումով մարզում գործունեություն ծավալող խոշոր առևտրային կետերին ևս, ինչպես արդեն հայտնել ենք,մարզպետարանի կողմից տրամադրվել են անհրաժեշտ հիգիենիկ պարագաներ,ախտահանիչ նյութեր, և մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարականով վերահսկվում է դրանց օգտագործման պարբերականությունը: Ախտահանող նյութեր(քլոր, ալկոգել), դիմակներ և ձեռնոցներ են տրամադրել Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդում և Տաշիրում գործող ընկերություններին:Ցուցումներ են տրվել նաև ախտահանող միջոցների օգտագործման վերաբերյալ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ՆԱԵՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ 24.03.2020
Լոռու մարզպետարանի կողմից հրապարակված հայտարարության հիման այս պահի դրությամբ հավաքագրվել են ավելի քան 40 կամավորների տվյալներ մարզի տարբեր տարածաշրջաններից: Արդեն մի խումբ կամավորներ Լոռու մարզպետարանի համակարգմամբ մարզկենտրոնի փողոցներում կայանած անհատ տաքսի մեքենաներին բաշխեցին մարզպետարանի կողմից տրամադրված ախտահանիչ նյութեր, ձեռնոցներ և դիմակներ, ներկայացրեցին դրանց օգտագործման կարգը, ինչպես նաև բացատրեցին կանխարգելիչ միջոցառումների կարևորությունը:
Սարչապետ համայնքի սոցիալապես անապահով միայնակ ապրող 3 բնակիչներին բաշխվել է համայնքի «Պարտեզ» մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, սոխ, խնձոր, նարինջ, հավի կրծքամիս, թխվածքաբլիթ): Տաշիր համայնքի սոցիալապես անապահով 5 բնակիչներին բաշխվել է համայնքի «Ամալյա Կարապետյանի անվան» թիվ 4 մանկապարտեզում պահեստավորված սնունդը (կարտոֆիլ, ալյուր, հաճար, ցորենաձավար, վարսակաձավար, բրինձ, շաքարավազ, գարեձավար, հնդկաձավար,ձու, հալվա, պանիր, ձեթ, տոմատի մածուկ, տավարի միս, կարագ, ծիրանի ջեմ, խնձոր, աղ, մակարոն):



