Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական շաբաթօրյակ, Փամբակի հիմնական դպրոց

Համապետական շաբաթօրյակ, Փամբակի հիմնական դպրոց 08.09.2018

Փամբակի հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցում էին դպրոցի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները և ծնողները: Շաբաթօրյակը կազմակերպվեց բարձր մակարդակով, որն ուներ դաստիարակչական նշանակություն: Աշակերտները մեծ սիրով և խնամքով սկսեցին մաքրել և խնամել դպրոցի հարակից այգին, պտղատու ծառերը և բակի ծաղիկները:

Համապետական շաբաթօրյակ, Քարինջի միջնակարգ դպրոց

Համապետական շաբաթօրյակ, Քարինջի միջնակարգ դպրոց 08.09.2018

Քարինջի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը, երեխաները վաղ առավոտից ակտիվ մասնակցություն ունեցան համապետական շաբաթօրյակին։ Նրանք մաքրման աշխատանքներ կատարեցին դպրոցի, եկեղեցու,հուշարձանի տարածքներում։

Համապետական շաբաթօրյակ, Շահումյան համայնք

Համապետական շաբաթօրյակ, Շահումյան համայնք 08.09.2018

Շահումյան համայնքը համապետական շաբաթօրյակին մասնակցել է ընդգրկուն կազմով: Մաքրվել ու բարեկարգվել են մանկապարտեզի, մշակույթի տան, գյուղապետարանի, եկեղեցու պուրակի, կանգառների տարածքները, ինչպես նաև Վանաձոր-Դիլիջան մայրուղու մի հատվածը:

Համապետական շաբաթօրյակ, Ստեփանավան համայնք

Համապետական շաբաթօրյակ, Ստեփանավան համայնք 08.09.2018

Ստեփանավանը ևս ակտիվորեն մասնակցեց 5-րդ համապետական շաբաթօրյակին: Այս անգամ մաքրման աշխատանքներին են միացել քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները, աշխատել է 20 միավոր տեխնիկա. հաշվի առնելով հանգամանքը, որ Ստեփանավանը համեմատաբար մաքուր համայնքներից է, ուժերն այս անգամ կենտրոնացվել են ճանապարհների, այգիների, պուրակների մաքրման աշխատանքներում:

Համապետական շաբաթօրյակ, Ջրաշենի միջնակարգ դպրոց

Համապետական շաբաթօրյակ, Ջրաշենի միջնակարգ դպրոց 08.09.2018

Համապետական 5-րդ շաբաթօրյակին մասնակցեց նաև Ջրաշենի միջնակարգ դպրոցը: Մաքրվել են դպրոցի տարածքը, հուշարձանների ու աղբյուրների շրջակայքը, ներհամայնքային ճանապարհները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23