Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Լոռվա Ձմեռ – 2020» 49-րդ ավանդական մարզատոնահանդեսը կայացավ

24.02.2020

 Փետրվարի 22-ին Վանաձորի Թեժ լեռան հովտում անց կացվեց «Լոռվա Ձմեռ-2020» 49-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզի ամենագեղեցիկ մասսայական տոնակատարություններից մեկին իրենց մասնակցությունն էին բերել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ լոռեցիներ, հյուրեր: Մարզի ղեկավարի հրավերով տոնահանդեսին մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Տոնահանդեսի ջահը վառելու պատիվը տրվեց սամբո ըմշամարտիկ, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, եվրոպական խաղերի
ոսկե մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին։
Ներկաներին ողջունելով և շնորհավորելով «Լոռվա ձմեռ» 49-րդ տոնահանդեսի կապակցությամբ՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ մարզի առանձնահատկություններն ու ավանդույթները բացահայտող նման մասսայական միջոցառումները նաև զբոսաշրջիկներ ներգրավելու նպատակ ունեն: Նա տոնահանդեսի շրջանակներում տարբեր մրցաշարերի մասնակցող մարզիկներին մաղթեց հաջողություններ, իսկ ներկաներին՝ բարձր տրամադրություն:
Չնայած ոչ այնքան ձնառատ եղանակին՝ բարձր տրամադրությունն ապահովված էր. բազմաբնույթ մրցաշարեր, ուրախ երգ ու պար, լարախաղաց:
Մրցաշարերի հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով,խաղարկվեցին նաև հատուկ մրցանակներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06