Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ  10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանավանի դենդրոպարկ 10 մլն հայով տնկում ենք 10 մլն ծառ՝ 10-րդ ամսվա 10-րդ օրը. վարչապետը ծրագրի շրջանա 09.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 7-ին այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ և եզակի վայրերից է: Այս ճանապարհի վատ լինելու պատճառով զբոսաշրջիկների հոսքը դեպի այս կարևոր վայր արգելակվում էր: Տարեկան այստեղ այցելում էր 25 հազար մարդ, հիմա հաշվարկներ կան, որ այդ թիվը կաճի 10%-ով: Այս ճանապարհը կառուցելով՝ տնտեսական շղթայական էֆեկտ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում ներքին տուրիզմի 43 % աճ է գրանցվել, իսկ արտերկրից Հայաստան է ժամանել 1,9 մլն զբոսաշրջիկ:

ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ

ՀԱՍՏԱՏՎԵՑ 6 ԾՐԱԳԻՐ 09.03.2020

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը նշեց, որ 2020թ. զբաղվածության ամենամյա «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակում Լոռու մարզին հատկացված է 11 ծրագիր: -Մրցակցությունը բավականին մեծ էր, ներկայացվել էր շուրջ 60 հայտ, սակայն դրանցից ընտրել ենք հատկապես այն ծրագրերը, որոնք առավել կարևոր նշանակություն են ունեցել համայնքների համար մի քանի տեսանկյուններից: Նախատեսել ենք նաև, որ ծրագրեը շուտ կմեկնարեն և շուտ կավարտվեն, որպեսզի դրանց հաջող ավարտից հետո հնարավորություն ունենանք լրացուցիչ հայտերով դիմելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը նոր ծրագրեր իրականացնելու ակնկալիքով,-նշեց փոխմարզպետը:

Գ. Մարկոսյան. «Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով». Համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների և Վանաձորի կամերային երգչախմբերը

Գ. Մարկոսյան. «Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով». Համատեղ համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների և Վանաձորի կամերային երգչախմբերը 06.03.2020

Վանաձորի էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում միասնական համերգային ծրագրով հանդես եկան Համբուրգի աղջիկների երգչախումբը (խմբավար Գեսա Վերհան) և Վանաձորի կամերային երգչախումբը(ղեկավար Ռուզաննա Մխիթարյան): Միջոցառումն անց էր կացվում Կոմիտասի փառատոնի շրջանակներում՝ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Լոռու մարզպետարանի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի աջակցությամբ: Համերգին ներկա էր և մարզի ղեկավարի ու իր անունից ներկաներին ողջունեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը. -Երկու ազգերի միջև բարեկամությունը ձևավորվում է նաև բարձրարժեք մշակույթի միջոցով: Մարզպետարանը մշտապես պատրաստ է աջակցելու նման բարձրաճաշակ միջոցառումների իրականացմանը,-ասաց փոխմարզպետը՝ նաև նշելով, որ մարզպետարանը հյուրերի համար խորհրդանշական նվերներ է պատրաստել:

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 61 տարեկան

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 61 տարեկան 05.03.2020

Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարի այս օրը Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը մարդաշատ է լինում: Այս տարին ևս բացառություն չէր: Մարզպետարանի ողջ աշխատակազմը վաղ առավոտյան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց և ծաղիկներ խոնարհեց սպարապետի արձանին: Շնորհավո՛ր ծնունդդ ՍՊԱՐԱՊԵՏ ու հաստատապես, այո՛, 21-րդ դարը մերն է լինելու:

Ա. Ղուկասյան. «Մեր նպատակն է, որ ազգաբնակչությունը համաբուժարաններ դիմի ոչ թե ճարահատյալ, այլ բարձրակարգ բուժսպասարկում ստանալու նպատակով». մարզի ղեկավարը ներկա գտնվեց թիվ 5 համաբուժարանի տն

Ա. Ղուկասյան. «Մեր նպատակն է, որ ազգաբնակչությունը համաբուժարաններ դիմի ոչ թե ճարահատյալ, այլ բարձրակարգ բուժսպասարկում ստանալու նպատակով». մարզի ղեկավարը ներկա գտնվեց թիվ 5 համաբուժարանի տն 05.03.2020

-Մարզի առողջապահական հիմնարկների հաշվետվությունների ունկնդրումը երկու նպատակ է հետապնդում, նախ՝ տեսնելու, թե 2019 թ. ինչպե՞ս են աշխատել բուժհիմնարկները, ի՞նչ ձեռքբերումներ են արձանագրել և ապա՝ հանդիպելու կոլեկտիվի հետ և նրանցից անձամբ տեղեկանալու մտահոգող հարցերի և խնդիրների մասին,-Վանաձորի թիվ 5 համաբուժարանի տնօրեն Կարինե Բաղդասարյան կողմից ներկայացվող հաշվետվության ժամանակ նշեց մարզի ղեկավարը: Մարզպետը վստահեցրեց, որ բուժհիմնարկները գտնվում են իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և յուրաքանչյուր նոր ձեռքբերում, որոնք հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հաջորդում են մեկը մյուսին, առավել ոգևորվելու առիթ են տալիս և մոտիվացնում ավելի հաստատուն քայլերով առաջ շարժվելու:

Լոռու մարզպետ.«Մենք պատրաստ ենք իրականացվող ծրագրերում հանդես գալու որպես համաներդրողներ».   Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Լոռու մարզպետ.«Մենք պատրաստ ենք իրականացվող ծրագրերում հանդես գալու որպես համաներդրողներ». Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ներկայացուցիչներին 04.03.2020

Մարտի 4-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հույս Հայաստանի համար» կազմակերպության նախագահ Սերժ Կուրկջյանին և ներկայացուցիչ Ժելբերտ Լևոնյանին: Նրանց ուղեկցում էր «Սպիտակի ֆերմեր» կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Մարկոսյանը: Հանդիպմանը ներկա էր մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ հյուրերը ներկայացրեցին կազմակերպության կողմից արդեն 30 տարի Հայաստանում ու առավելապես Լոռու մազում իրականացվող թվով 12 ծրագրերը, որոնք շարունակական բնույթ են կրում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 18:00:40