Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անվճար դիմակներ  և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին

Անվճար դիմակներ և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին 11.06.2020

Վանաձորի մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, նախաձեռնություն են ցուցաբերել շարունակելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած ակցիան՝ վերջինիս կողմից տրամադրված շնչադիմակները բաշխելով մարզկենտրոնի հատկապես մարդաշատ, խնդրահարույց տարածքներում և քաղաքացիներին նաև իրազեկելով դիմակներ կրելու ճիշտ ձևի ու կարևորության մասին:

Անդրեյ Ղուկասյան. «Մարզպետարանը պատրաստ է միջնորդ օղակ հանդիսանալու ներդրումային ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու գործում»

Անդրեյ Ղուկասյան. «Մարզպետարանը պատրաստ է միջնորդ օղակ հանդիսանալու ներդրումային ծրագրերի իրականացման հաջող ընթացքն ապահովելու գործում» 11.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարի կողմից նման հանդիպման անցկացման նախաձեռնության նպատակը որոշ արտադրությունների գործարկմանն ուղղված հնարավոր ներդրումային ծրագրերի առկայության դեպքում առկա մեխանիզմների և իրավական կարգավորումների քննարկումն էր:

Կիրականացվի Դարպաս համայնքի «Ճանապարհի պատվածքի և ծածկի ամբողջական վերանորոգում/կառուցում» ծրագիրը 10.06.2020

Լոռու մարզի Դարպաս համայնքը մարզկետրոն Վանաձորին կապող գլխավոր ճանապարհի՝ այդքան երկար սպասված բարեկարգման աշխատանքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, կմեկնարկեն շատ շուտով:

Գիշերային լուսավորության ապահովումը Սարամեջ համայնքի համար առաջնային խնդիրներից է 09.06.2020

Ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել այս տարի՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն միջոցներով: «Սարամեջ համայնքի գիշերային լուսավորություն» ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 13.954.700 դրամ, որից 6.280.000 դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորության ապահովում մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհահատվածում: Ծրագրի իրականացման արդյունքում կտեղադրվի նոր 82 լուսատու համայնքի գլխավոր և երկրորդային փողոցներում, Ծրագրի շահառու է հանդիսանում շուրջ 1400 բնակիչ:

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում՝ Լոռու մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում՝ Լոռու մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև 09.06.2020

Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության Մազանդարան նահանգի միջև տեղի է ունեցել տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում, որին հայկական կողմից մասնակցել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը մարզպետարանի այլ պաշտոնյաներ, իսկ իրանական կողմից՝ Մազանդարանի նահանգապետ Ահմադ Հոսեյն Զադեգան և մի շարք գործարարներ: Մարզի ղեկավարը և Մազանդարանի նահանգապետը կարևորել են համավարակով պայմանավորված իրավիճակում նոր մեխանիզմների մշակումը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնելու համագործակցությունը և առավել արդյունավետ քայլեր ձեռնարկելու:

Պարենային օգնության 70 փաթեթ՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից

Պարենային օգնության 70 փաթեթ՝ ՀՀ-ում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից 08.06.2020

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան կողմից Լոռու մարզպետարանին է տրամադրվել պարենային օգնության 20 կիլոգրամանոց 70 փաթեթ, որոնք բաշխվել են վերջին ամիսներին Լոռու մարզպետարան դիմած սոցիալապես խիստ անապահով ընտանիքներին։ Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ, իր երախտագիտությունն է հայտնում դեսպանատանը, Արաբական Միացյալ էմիրությունների կառավարությանը համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում մարզին ցուցաբերված աջակցության համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56