Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփ տվյալները կներկայացվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը

Ամփոփ տվյալները կներկայացվեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը 27.05.2020

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի գնահատման մարզային հանձնաժողվի» նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Նիստում քննարկվեցին վերջին օրերին մարզի մի շարք համայնքներում ուժեղ քամու հետևանքով տուժած քաղաքացիների կրած վնասների վերաբերյալ ակտերը, որոնք կազմվել և մարզպետարան են ներկայացվել համայնքապետարաններում գործող մշտական գործող հանձնաժողովների կողմից, կային նաև անհատական դիմումներ:

Եվրոպական միության  և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրվեց Լոռու մարզի համայնքների  10 ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների

Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրվեց Լոռու մարզի համայնքների 10 ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների 27.05.2020

Հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը և գյուղմթերքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների գյուղատնտեսական տեխնիկայի կարիքները` Եվրոպական միությունն ու Ավստրիական զարգացման գործակալությունը «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն(EU-GAIA)» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի համայնքների թվով 10 գյուղատնտեսների և ֆերմերային տնտեսությունների (Սպիտակի, Ստեփանավանի, Գուգարքի, Թումանյանի տարածաշրջաններից) այսօր հանդիսավոր պայմաններում տրամադրեցին հողամշակման փոքրամասշտաբ մեքենաներ՝ բարձրակարգ մոտոբլոկներ հարակից կցագործիքներով: Գյուղատնտեսներն ընտրվել են Լոռու մարզպետարանի օգնությամբ՝ հաշվի առնելով գյուղատնտեսների կարիքները, նրանց ակտիվությունը և հետագայում ընդլայնվելու և ավելի շատ հողատարածքներ մշակելու հեռանկարները: Նրանց համար նոր սարքավորումները կստեղծեն կայուն եկամուտ ստանալու հնարավորություն:

Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում

Լոռու մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում 26.05.2020

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Կանաչ արահետ» կազմակերության նախագահ Նունե Սարուխանյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Ն. Սարուխանյանը հանգամանորեն ներկայացրեց «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի մանրամասները և ակնկալվող արդյունքները: Նա նշեց, որ Լոռու մարզի երիտասարդներն ամենաակտիվն են հայտերի ներկայացման առումով և հույս հայտնեց, որ ծրագրի արդյունքնում շուկայում մրցունակ և հետաքրքիր գաղափարներով օժտված, նախաձեռնող երիտասարդներ կունենանք: Մարզի ղեկավարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար, նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի հաջող ընթացքն ապահովելու հարցում:

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրում ընդգրկված է նաև Լոռու մարզը

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրում ընդգրկված է նաև Լոռու մարզը 26.05.2020

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ՝ CENN, «Կանաչ արահետ» (Հայաստան ) և KRDF(Վրաստան) կազմակերպությունների կողմից, Հայաստանում ընդգրկում է Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերը: Ծրագրի մեկնարկը տրվել է նախորդ տարեվերջին և ավարտը նախատեսվում է 2022թ. հոկտեմբերին: Այսօր ծրագրի և ակնկալվող արդյունքների ներկայացման նպատակով շահագրգիռ կառույցների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզպետարանում: Ներկաներին և ծրագրի պատասխանատուներին իր ողջույնի խոսքը հղեց մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և նշեց, որ ծրագրի շրջանակներում ստեղծվող տեղական խորհրդատվական խորհուրդների կազմում անպայման կներգրավվեն նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ՝ իրենց մասնակցությունն ունենալով ծրագրի հաջող ընթացքի գործում: Նա նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզը ծրագրում ընդգրկելու համար:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05 – 22.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 18.05 – 22.05.2020թ. ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից խոցելի խմբերին տրամադրած նվիրատվությունների վերաբերյալ 25.05.2020

«Ռուսաստանի հայերի միության» կողմից տրամադրված սննդօգնությունը Լոռու մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է մարզի սոցիալապես անապահով 170 ընտանիքի (ընդամենը մինչ այժմ՝1313): Աջակցությունը նախատեսված է ընդհանուր առմամբ 1500 ընտանիքի համար: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված սննդօգնությունը նշված ժամանակահատվածում մարզպետարանի աջակցող խմբերի և կամավորների կողմից բաշխվել է Վանաձոր համայնքի և Գուգարքի տարածաշրջանի մինչ այժմ՝ 300 ընտանիքի: Ընդհանուր առմամբ այս ծրագրով աջակցություն կցուցաբերվի 500 ընտանիքի:

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 25.05.2020

Լոռու մարզպետարանում այսօր տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Մարզի ղեկավարին ներկայացվեցին զորահավաքային տվյալները, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրվեց ամառային զորակոչի աշխատանքների կազմակերպման մասին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56