Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԳՎ՝ ևս 19 ընտանիքի

25.02.2020

 Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից Բնակարանների գնման վկայագրեր(ԲԳՎ) ստացավ «Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի» շահառու հանդիսացող ևս 19 ընտանիք՝ Գուգարք, Դարպաս, Լեռնապատ, Արևաշող, Շիրակամուտ, Գոգարան, Մեծ Պարնի, Ջրաշեն, Ծաղկաբեր, Կաթնաջուր համայնքներից:
Նախորդ տարեվերջին շահառուների շրջանում անցկացված հարցումների արդյունքում բնակարանների ձեռքբերման այս տարբերակը Լոռու մարզի գյուղական համայնքներից նախընտրել էր 121 շահառու ընտանիք: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 674 մլն 782 հազ. դրամ:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծման համար արդեն իսկ պետբյուջեից հատկացվել է 3 մլրդ դրամ:
-Մեր երկրի համար այս ամոթալի էջը վերջնականապես պետք է փակենք եթե ոչ այս, ապա հաջորդ տարի՝ անպայման: Թեև ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի կրում ստեղծված իրավիճակի համար, սակայն ցավ ենք ապրում, որ ստիպված եք եղել 30 և ավելի տարիներ, ապրել անմարդկային պայմաններում: Մենք մեզ վրա պարտավորություն ենք ստանձնել ամենակարճ ժամկետներում լուծում տալու այս խնդրին,-դիմելով ներկաներին՝ ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նա շահառուներին տեղեկացրեց, որ ԲԳՎ-ների մարման ժամկետը 6 ամիս է: Այս ժամկետում բնակարան չգնելու դեպքում վկայագրերն ուժը կորցրած կհամարվեն և ընտանիքները կշարունակեն ընդգրկված մնալ շահառուների ցանկում՝ սպասելով նոր փուլի:
Մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը ներկայացրեց ԲԳՎ-ների միջոցով բնակարանների ձեռքբերման կարգը և պայմանները:
-Ամբողջովին կորցրել էինք հույսը, թե երբևէ սփական հարկ ունենալու երջանկության կարժանանք: Մեր հույսը վերագտանք մեր վարչապետի, ձեր շնորհիվ,-դիմելով մարզի ղեկավարին՝ նշեց Կաթնաջուր համայնքի բնակիչ Գրիգոր Ռուշանյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59