Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քնարկվեցին Վանաձորի Տեխնոպարկի գործունեության ոլորտները 06.03.2014

Դեռևս նախորդ տարի Լոռու մարզպետարանում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ Վանաձորում Տեխնոպարկի ստեղծման հետ կապված քննարկումներ էին ընթանում, կարևորվում էր նմանատիպ կառույցի ստեղծումը Վանաձորի ՀՊՃՀ Վանաձորի մասնաճյուղի հենքի վրա: Այս տարի կառավարության համապատասխան որոշմամբ բուհի երկու մասնաշենքերը հանձնվել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, որը և կկոորդինացնի Տեխնոպարկի ձևավորման և հետագա գործունեության հետ կապված աշխատանքները: Հիշյալ հիմնադրամը տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից և խորհրդատվական ընկերություններից մեկն է, որը գործում է Երևանում:

Մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը

Մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրը 05.03.2014

Մարտի 5-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրազեկման սեմինարը, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» և Եվրամիության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ՝ «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հկ-ի կողմից՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հկ-ի հետ համագործակցությամբ:

Հայտնի են «Ընթերցանության մրցույթ-2014» մարզային փուլի արդյունքները 04.03.2014

Վանաձորի Հ. Թումանյանի անվան (թիվ 3) հիմնական դպրոցում կայացավ «Անտարես» հրատարակչության կողմից կազմակերպված «Ընթերցանության մրցույթ-2014»-ի Լոռու մարզային փուլը։

Մարզի ղեկավարը եղավ «Սագամար» ընկերությունում

Մարզի ղեկավարը եղավ «Սագամար» ընկերությունում 03.03.2014

Մարտի 3-ին աշխատանքային այցով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եղավ «Սագամար» ՓԲԸ-ում: Այցի նպատակը ընկերության գործունեությանը, գործարանում ստեղծված պայմաններին, արտադրության ծավալներին տեղում ծանոթանալն էր:

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր  Իրանի  Իսլամական  հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպանը

Ճանաչողական այցով Լոռու մարզում էր Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը 27.02.2014

Փետրվարի 27-ին ճանաչողական այցով Լոռու մարզում էր Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Մուհամմադ Ռեյիսին, դեսպանության առևտրի կցորդ Համայակ Ավետիսյանսի ուղեկցությամբ: Լոռու մարզպետարանում նրանց հյուրընկալեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում.

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում. 27.02.2014

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա անցկացումը Հայաստանի մշակութային կյանքի մի մասն է կազմում: Յուրաքանչյուր տարի Ֆրանկոֆոնիայի օրերը մեծ շուքով նշվում են նաև Լոռու մարզում, հատկապես, որ մարզը սերտ բարեկամական կապեր ունի Ֆրանսիայի հետ: Այս տարի Լոռու մարզին հնարավորություն է ընձեռվել «Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» միջոցառումների շարքն ամփոփել սեփական հարկի տակ: Սպասվում է ֆրանկոֆոն երկրների դեսպանների ակումբի ներկայացուցիչների մասնակցությունը եզրափակիչ մրջոցառմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-23 17:37:45