Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են մեծ թափով

Գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են մեծ թափով 02.04.2020

Մարզում գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկել են մեծ թափով, և հողագործությամբ զբաղվող լոռեցիների վստահեցմամբ այս տարի առավել ինտենսիվ են զբաղվելու գյուղատնտեսական աշխատանքներով բնակչության պարենային պահանջարկը ապահովելու համար, առավել ևս, որ պետության կողմից մեծ հնարավորություններ են ընձեռվում դրա համար: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները եղել են Լոռի բերդ, Օձուն և Կողես համայնքներում՝ ծանոթանալով գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին և բնակչությանն իրազեկելով ՀՀ կառավարության 2020թ. մարզտի 26-ի թիվ 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման» երկրրոդ միջոցառմանը, որի նպատակն է օժանդակել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու համար:

Լոռու մարզի տարածքում ստեղծվել է 6 հսկիչ անցակետ

Լոռու մարզի տարածքում ստեղծվել է 6 հսկիչ անցակետ 02.04.2020

Ինչպես հայտնի է, Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Լոռու մարզի տարածքում բնակչության շարժը վերահսկելու նպատակով ստեղծվել է 6 հսկիչ անցակետ: Սահմանված անցակետերում դիտարկումներ է իրականացրել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Տեղերում, ճշգրտվել են քաղաքացիների տեղաշարժի պատճառները, կատարվել են անհրաժեշտ այլ գործողություններ: Միջոցառումներն ավելի կանոնակարգված իրականացնելու և բնակչության տեղաշարժը սահմանափակելու նպատակով պատկան մարմիններն աշխատում են համագործակցված, ըստ սահմանված կարգի:

Հարգանքի տուրք

Հարգանքի տուրք 02.04.2020

Այսօր՝ ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի զինվորական պանթեոնում՝ ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով ղարաբաղյան պատերազմում հերոսաբար նահատակված հերոսների շիրիմներին: Հավերժ փառք ձեզ, քաջեր: Ձեր հիշատակը միշտ վառ է մեր սրտերում:

Անդրեյ Ղուկասյանը. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի »

Անդրեյ Ղուկասյանը. «Որևէ արդյունքի չենք կարող հասնել, եթե մեր բնակչության կարգապահությունը բարձր մակարդակի վրա չլինի » 02.04.2020

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց կացվեց Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Ինչպես ներկայացվեց, մարզում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը 5-ն է: Մարզի ղեկավարին տեղեկացվեց, որ վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, և բոլորը մեկուսացված են: Քննարկվեցին նաև կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը անընդունելի համարեց մարդկային կուտակումները հատկապես մարզկենտրոնի կենտրոնական հատվածներում, բանկոմատների շրջակայքում:

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը

Մեծավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արման Վարդանյանը 01.04.2020

Լոռու մարզպետի 2020թ. մարտի 30-ի, թիվ 342-Ա որոշմամբ Լոռու մարզի Մեծավան խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արման Աբրահամի Վարդանյանը: Վերջինիս ավագանու անդամներին, աշխատակազմին ներկայացրել են Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Ա.Մխիթարյանը, Արման Վարդանյանին շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է նաև մարզի ղեկավարի ուղերձը՝ աշխատանքում լինել պատասխանատու, ազնիվ, համայնքային խնդիրների լուծման հարցում՝ նպատակասլաց ու նախաձեռնող:

Անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը

Անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը 31.03.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ անց է կացվել ՀՀ Լոռու մարզային կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման և արձագանքման շտաբի հերթական նիստը։ Առկա իրավիճակը ներկայացնելուց հետո քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին և ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Մարզի ղեկավարը հանձնարարել է հատկապես ուշադրություն դարձնել մթերային խանութներում, սննդի արտադրամասերում իրականացվող ախտահանման աշխատանքներին, տրված ցուցումների կատարմանը: Նա ոստիկանության աշխատակիցներին հորդորել է նաև ուշադրություն դարձնել բանկոմատների մոտ հաճախ նկատվող մարդկային կուտակումներին: -Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք կանխարգելիչ միջոցառումներն անթերի կերպով կազմակերպելուն,-ասել է Ա. Ղուկասյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-29 18:00:40