Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարի 130 աշակերտ իրավունք է ստացել մասնակցելու առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին՝ նախորդ տարվա 111-ի դիմաց

25.02.2020

 Հունվարի 8-ից փետրվարի 14-ը կազմակերպվել և անց են կացվել դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնացել է համապատասխանաբար՝ 1322 և 646 աշակերտ(նախորդ տարի՝ 1420 և 612):
Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլը մեկնարկել է օրերս և շարունակվելու է մինչև մարտի 28-ը, իսկ ՆԶՊ առարկայինը կանցկացվի մայիսի 15-17-ը: Մարզային փուլին բարձր միավորներ վաստակելու արդյունքում 130(նախորդ տարի՝ 111)աշակերտ իրավունք է նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին, որոնցից՝ մաթեմատիկա՝ 14, ֆիզիկա՝ 4, կենսաբանություն՝ 8, աշխարհագրություն՝ 2, քիմիա՝ 27, պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, հայոց լեզու, հայ գրականություն, ռուսաց լեզու՝ 12-ական, անգլերեն՝ 2, ֆրանսերեն՝ 1, գերմաներեն՝ 5, ՆԶՊ՝ 7: Ինֆորմատիկա և աստղագիտություն առարկաներից օլիմպիադայի հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակից չի լինի:
Արդեն իսկ գրանցվել է առաջին արդյունքը. փետրվարի 21-24-ը մաթեմատիկա առարկայի հանրապետական փուլին մասնակցած 14 աշակերտից մեկը՝ Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Վահե Եղիազարյանը, արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09