Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քայլեր կձեռնարկվեն բնակիչների դժգոհությունը մեղմելու համար

Քայլեր կձեռնարկվեն բնակիչների դժգոհությունը մեղմելու համար 17.10.2018

Հոկտեմբերի 16-ին, Թումանյանի տարածաշրջանի բնակիչները բողոքի ալիք էին բարձրացրել և փակել միջպետական ճանապարհը: Բնակիչների մտահոգությունը լսելու համար, անմիջապես դեպքի վայր էր մեկնել մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը՝ մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ:

Բոգդան Հովհաննիսյանը պարգևատրվեց մարզպետի շնորհակալագրով

Բոգդան Հովհաննիսյանը պարգևատրվեց մարզպետի շնորհակալագրով 17.10.2018

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր աշխատասենյակում ընդունեց քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, այլ աշխատակիցներ: Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարպետ Բոգդանին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանի տաղավարն ու մասնավորապես՝ Լոռու մարզի անկյունը, լավագույնս ներկայացնելու համար:

Հոկտեմբերի 14-ին նշվեց «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը

Հոկտեմբերի 14-ին նշվեց «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը 16.10.2018

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում հանդիսավորությամբ նշվեց «Մարգահովիտի օր» ամենամյա տոնակատարությունը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լոռու նախկին մարզպետ, արմատներով մարգահովտցի Հրանտ Մարգարյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր: Համայնքի ղեկավար Սամվել Անանյանի ուղեկցությամբ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը եղավ համայնքապատկան մի քանի հաստատություններում: Արդեն ավարտին է հասցվել Մարգահովիտի կրթամարզամշակութային համալիրը, որտեղ այսուհետ կգործի նաև ըմբշամարտի դպրոցը: Մարզի ղեկավարը մասնակցեց համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, որից հետո ցուցադրական մրցելույթներով հանդես եկան մարզադպրոցի պատանի ըմբիշները:

Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն անցկացվեց 6-րդ անգամ

Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն անցկացվեց 6-րդ անգամ 15.10.2018

Տաշիրի օրը և պանրի ամենամյա փառատոնն այս տարի անցկացվեց հոկտեմբերի 14-ին՝ Տաշիրի քաղաքապետարանի հարակից տարածքում: Այն այս տարի տոնվեց արդեն 6-րդ անգամ: Ամենամյա փառատոնը նպաստում է պանրի տեսականու հանրայնացմանը, բիզնեսի զարգացմանը. հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերի մի մասը համտեսից հետո համալրում է մշտական սպառողների շարքերը: Այս տարի տարածաշրջանի ավելի քան 20 պանրագործներ ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ ցուցահանդես – հյուրասիրության ընթացքում:

Սիրելի' լոռեցիներ, հարգելի' գործընկերներ, լրագրողներ

Սիրելի' լոռեցիներ, հարգելի' գործընկերներ, լրագրողներ 15.10.2018

Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը՝ այս պատասխանատու և միևնույն ժամանակ անչափ պարտավորեցնող պաշտոնն ինձ վստահելու համար: Այն ես համարում եմ ոչ թե սոսկ պաշտոն, այլ առաքելություն, որը ծառայեցնելու եմ ի նպաստ մեր մարզի զարգացման: Այս մոտեցմամբ եմ ես ընդունել իմ՝ Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկն ու այս մտայնությամբ եմ առաջնորդվելու պաշտոնավարման ողջ ընթացքում՝ անկախ մարզպետի պաշտոնում լոռեցիներին ծառայելու ժամկետներից, դժվարություններից, խոչընդոտներից:

Վանաձորում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը. Կայացել է պատվանդանի հիմնարկեքի արարողությունը

Վանաձորում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը. Կայացել է պատվանդանի հիմնարկեքի արարողությունը 14.10.2018

«Ինտերկապ Բարեգործական Կենտրոն ՀԿ»-ի նախաձեռնությամբ և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ Վանաձորի Զորավար Անդրանիկ փողոցի հարակից պուրակում կտեղադրվի Անդրանիկ Օզանյանի բրոնզաձույլ արձանը, որը պատվանդանի հետ կհասնի 7 մետրի: Նախաձեռնող և աշխատանքային խմբերի անդամների, նվիրատուների և հրավիրված մասնագետների գաղտնի քվեարկությամբ ընտրվել էր Երևանի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործության մագիստրոս, երիտասարդ վանաձորցի Գեղամ Բեգջանյանի հեղինակած էսքիզը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17