Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետն այցելել է Փամբակ գետում իրականացվող որոնողական աշխատանքների վայր 18.06.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Փամբակ գետի այն հատված, որտեղ շարունակվում են հունիսի 15-ի դեպքի հետևանքով դեռևս չհայտնաբերված երեխայի որոնողական աշխատանքները։ Մարզի ղեկավարն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը տեղում քննարկել են իրականացվող գործողությունների ընթացքը, որոնողափրկարարական աշխատանքների համակարգմանը վերաբերող հարցեր։ Որոնումները շարունակվում են ամբողջ ծավալով։ Աշխատանքներին ներգրավված են փրկարարական և ոստիկանական ծառայությունների աշխատակիցներ, ջրասուզակներ, կամավորներ, ինչպես նաև կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, նավակներ և այլ տեխնիկական միջոցներ։
«Քաղաքացու տված ոչ մի քվե գետնին չենք թողնելու». Լոռու մարզպետ 15.06.2026
ԱԺ ընտրություններից հետո Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին աշխատակազմը դիմավորել է ծափողջույններով։ Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ մարզպետը նշել է. «Հենց հիմա, հենց այստեղ պետք է պայմանավորվենք՝ քաղաքացու տված ոչ մի քվե գետնին չենք թողնելու՝ հանուն այս շենքի գլխին ծածանվող եռագույնի, հանուն պետության, հանուն մեր երեխաների»։ Լոռու մարզպետն ընդգծել է, որ քաղաքացիների վստահությունը մեծ պատասխանատվություն է և պարտավորեցնում է նույն նվիրումով ու հետևողականությամբ շարունակել աշխատանքը՝ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության։ Մանրամասները՝ տեսանյութում

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլը 29.05.2026
Մրցաշարին մասնակցել են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի և Տաշիր համայնքների դպրոցականները։ Համայնքային փուլին մասնակցել է 143 թիմ՝ 402 աշակերտ։ Մարզային փուլում հաղթող են ճանաչվել՝ • 7-9-րդ դասարաններում՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի թիմը, • 10-12-րդ դասարաններում՝ Հաղպատի միջնակարգ դպրոցի թիմը։ Նրանք կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ փուլին, որը կկայանա հունիսի 19-20-ը՝ Գեղարքունիքի մարզում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.05.2026
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում մեկնարկում է 2026 թվականի ամառային ճամբարների կազմակերպման ծրագիրը՝ նախատեսված 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար։ Ծրագրից կարող են օգտվել հետևյալ խմբերի ընտանիքների երեխաները․ • զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները,
Ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները։ Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնցից 57-ը դարձել են մրցանակակիր՝ արժանանալով 32 պատվոգրի և 25 գովասանագրի։ Արձանագրված արդյունքներով՝ • 1-ին կարգի դիպլոմի է արժանացել 6, • 2-րդ կարգի դիպլոմի՝ 11, • 3-րդ կարգի դիպլոմի՝ 15, • գովասանագրի՝ 25 աշակերտ: Մրցանակակիրների թվով Լոռու մարզը հերթական անգամ հանրապետությունում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Երևանին։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլն անցկացվել է Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում սահմանված մրցատարածքում։ Մրցաշարին մասնակցել են Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների 44 դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 7 աշակերտ։ Մրցաշարին ընդհանուր մասնակցել է 308 աշակերտ։ Մարզային փուլի արդյունքներով՝ 1-ին տեղն է զբաղեցրել Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի, 3-րդ տեղը՝ Սվերդլովի միջնակարգ դպրոցի թիմերը։



