Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը դպրոցականների թիմային խճուղավազքի 2026 թվականի Լոռու մարզային փուլի հաղթող

18.05.2026

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլն անցկացվել է Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում սահմանված մրցատարածքում։

Մրցաշարին մասնակցել են Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների 44 դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 7 աշակերտ։ Մրցաշարին ընդհանուր մասնակցել է 308 աշակերտ։

Մարզային փուլի արդյունքներով՝ 1-ին տեղն է զբաղեցրել Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը, 2-րդ տեղը՝ Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի, 3-րդ տեղը՝ Սվերդլովի միջնակարգ դպրոցի թիմերը։

1-ին տեղը զբաղեցրած թիմը մայիսի 29-30-ը կմասնակցի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի՝ Դիլիջանում կայանալիք եզրափակիչ փուլին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով։

Մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը առողջ ապրելակերպի ձևավորման գործում, ինչպես նաև մասսայականացնել վազքն ու առողջ կենսակերպը դպրոցականների շրջանում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-18 11:43:57