Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Սպիտակում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ

Հանդիպում Սպիտակում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 18.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները հերթական անգամ հանդիպել են Սպիտակ համայնքում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։ Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության տարբեր ծրագրերի մասին: Նշվել է, որ կառավարությունն անում է հնարավորը մեր հայրենակիցների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, առաջնային կարիքները բավարարելու նպատակով: Ընդգծվել է, որ համապատասխան մասնագետները պատրաստ են աջակցել անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հարցում։

Հանդիպում Ստեփանավանում՝ ԼՂ հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Հանդիպում Ստեփանավանում՝ ԼՂ հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 18.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ հուլիսի 18-ին, Ստեփանավան համայնքում անցկացվել է հանդիպում համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների և ԼՂ հանրապետությունից բռնի տեղահանված և Ստեփանավանում բնակություն հաստատած ընտանիքների մասնակցությամբ: Հերթական հանդիպման ընթացքում ևս ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության ծրագրերը: Համայանքապետարանի պաշտոնյաները նշել են, որ լիազորությունների սահմաններում պատրաստ են աջակցել մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք բնակություն հաստատեն, ապրեն ու արարեն Ստեփանավան համայնքում:

Հանդիպում Լոռի Բերդ համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Հանդիպում Լոռի Բերդ համայնքում` ԼՂ֊ից բռնի տեղահանված քաղաքացիների հետ 18.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռի Բերդ համայնքում անցկացվել է հանդիպում ԼՂ-ից բռնի տեղահանված և համայնքում ապաստանած քաղաքացիների հետ: Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանն ընդգծել է, որ մեր հայրենակիցները պետության ուշադրության կենտրոնում են, և համայնքը հնարավորությունների սահմաններում աջակից կլինի նրանց խնդիրների լուծմանը։ Ներկայացվել են պետության կողմից իրականացվող ծրագրերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Նշվել է, որ ծրագիրն իրականացվում է 3 փուլով․

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ

Անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ 17.07.2024

Հուլիսի 16-ին Վանաձորի «Օրրան» Գրիգորյան կենտրոնում անցկացվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» արտագնա նիստ, որը վարում էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը: Նիստին ներկա էին ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, «Լիարժեք կյանք» ՀԿ նախագահ, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդամ Սուրեն Մաղաքյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հանձնաժողովի անդամներ։

Փամբակ համայնքում հանդիպում է անցկացվել ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ

Փամբակ համայնքում հանդիպում է անցկացվել ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ 17.07.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ մարզի համայնքներում շարունակվում են հանդիպումները ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիների հետ: Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Փամբակ համայնքում ապաստանած ընտանիքների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է ներկա փուլում ընտանիքներին հուզող հարցերին: Սուրեն Կոստանդյանը նշել է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առաքելությունը մեկն է՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների ինտեգրմանը նոր միջավայրում և ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ վերջիններիս արագ ինտեգրման համար:

1 աղբատար մեքենա և 95 աղբաման՝ երկու գյուղերի կարիքների համար

1 աղբատար մեքենա և 95 աղբաման՝ երկու գյուղերի կարիքների համար 16.07.2024

Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար ձեռք է բերվել աղբատար մեքենա և աղբամաններ: Ծրագիրն իրականացվել է «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: «Ֆիոլետովո համայնքի և Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրի համար աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրում» ծրագրի արդյունքների պաշտոնական ներկայացման միջոցառմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Լոռու մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Մհեր Խեչումյանը, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էմիլիա Մարտիրոսյանը, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-26 19:35:51