Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Պոզիտիվ եմ բերել ձեզ․ Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզում էինք»․ Արեն Մկրտչյան

13.10.2026



Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է #Լեջանի հիմնանորոգված մանկապարտեզ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և նախադպրոցական կրթության կազմակերպման համար ստեղծված պայմաններին։

Մանկապարտեզը նախատեսված է 20-25 երեխայի համար։ Այն հիմնանորոգվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ համայնքի 20 տոկոս համաներդրմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 6 միլիոն դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-16 16:36:42