Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ագարակում մանկապարտեզ է հիմնանորոգվում, լուծվում է նաև խմելու ջրի խնդիրը

14.10.2026



Լոռու մարզի Ագարակ բնակավայրում իրականացվում են համայնքի բնակիչների համար կարևոր նշանակություն ունեցող երկու խոշոր ծրագրեր՝ մանկապարտեզի հիմնանորոգում և խմելու ջրի ու կոյուղու համակարգերի վերականգնում։

Մինչ այս Ագարակ բնակավայրում մանկապարտեզ չի գործել։ Նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով նախկին գյուղապետարանի շենքը վերափոխվել է մանկապարտեզի, որն այժմ հիմնանորոգվում է։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է 43 մլն դրամ։ Աշխատանքների ավարտից հետո բնակավայրի փոքրիկները հնարավորություն կունենան նախադպրոցական կրթություն ստանալ իրենց բնակավայրում՝ բարեկարգ և հարմարավետ պայմաններում։

Մեկ այլ կարևոր ծրագիր էլ ուղղված է Ագարակի՝ տասնամյակներ շարունակ չլուծված խմելու ջրի խնդրի կարգավորմանը։ 1 մլրդ 350 մլն դրամ ներդրմամբ իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի և կոյուղու համակարգի վերականգնման աշխատանքներ։ Ծրագրի ավարտին ագարակցիները կունենան շուրջօրյա՝ 24-ժամյա ջրամատակարարում։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-14 17:50:25