Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դատախազական ներգործության արդյունքում Օձունում մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին
14.10.2026
Լոռու մարզի Օձուն բնակավայրում 2007 թվականին մանկապարտեզի շենքը վաճառվել էր 607 հազար 200 դրամով։ Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում այժմ հնարավոր է դարձել համայնքին վերադարձնել նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը։ Հարցի առնչությամբ իր շնորհակալությունն է հայտնել Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ընդգծելով ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքի կարևորությունը։ «Մանկապարտեզի շենքը վաճառվել էր 607.200 դրամով. դատախազությունը վերադարձրեց համայնքին։Շնորհակալ եմ ՀՀ գլխավոր դատախազությանը կատարած աշխատանքի համար»,- նշել է Արեն Մկրտչյանը։



