Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 18.10.2019
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Լոռու մարզում ներդրումային ծրագրերի ներգրավման և դրանց իրագործմանն ուղղված համակարգման աշխատանքների իրականացման փորձագետի համար Գործառույթները 1. Մարզի զարգացման գերակա ուղղություններին համապատասխան ներդրումային հնարավորությունների վերհանում 2. Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում 3. Ներդրումային ֆոնդերի հայթայթում 4. Ներդրումային բազայի ստեղծում 5. Ծրագրերի ներկայացում ներդրումային ֆոնդերին

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԴԺԳՈՀ Է ՄԱՐԶՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԱՆԴԱՂ ԸՆԹԱՑՔԻՑ 17.10.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Օրակարգային մի շարք հարցերի թվում քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում պետբյուջեի միջոցներով՝ այդ թվում նաև՝ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքների ընթացքին, Տուրիզմի պետական կոմիտեին Լոռու մարզպետարանի կողմից ներկայացվելիք զբոսաշրջային ոլորտի ներդրումային ծրագրերին, տարածքների համաչափ զարգացման հարթակի ստեղծմանը, փայտով ջեռուցվող դպրոցների՝ փայտի ձեռքբերմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 17.10.2019
Հոկտեմբերի 16-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 40 քաղաքացի Վանաձորից և մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններից: Ընդունելության սկզբում մարզի ղեկավարը մարզպետարանի առաջին հարկում հանդիպեց տեղաշարժման խնդիր ունեցող քաղաքացուն: Բնակարանային հարցին ի պատասխան՝ Անդրեյ Ղուկասյանն առաջարկեց դիմում ներկայացնել՝ նկարագրելով ողջ իրավիճակը, իսկ այդ ընթացքում մարզեպատարանի համապատասխան աշխատակիցները իր հանձնարարությամբ կուսումնասիրեն խնդրի լուծման հնարավոր բոլոր տարբերակները:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՌՈՒՍ ՄԵԾԱՆՈՒՆ ԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ 17.10.2019
Ռուս բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր և նկարիչ Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 205-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր ցուցահանդես, որին ներկա էին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը, դեսպանատան աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ 17.10.2019
Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները հանդիպեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ներկայացնելու իրենց ուսումնասիրության արդյունքներն ու մտահոգությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման հիմնախնդիրը Վանաձոր համայնքում: Նրանց խոսքով շատ կարևոր է ֆիզիկական միջավայրի համապատասխանությունը նման խնդիրներ ունեցող քաղաքացիների լիարժեք կյանքն ու տեղաշարժն ապահովելու համար: Թեքահարթակներ, բազրիքներ, ձայնային գրականություն, աուդիոգրքեր, ձայնային լուսակիրներ. անհրաժեշտ պայմանների ցանկը թվարկում են աշակերտներն ու հայտնում իրենց պատրաստակամությունը՝ հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու պետության կողմից իրականացվող ծրագրերին:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ 17.10.2019
Այսօր մարզի ղեկավարն ընդունեց ՀՀ գրողների միության, Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանին, բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանին, բանասիրական գիտությունների թեկնածուներ, թարգմանիչներ Նինա Ջաղինյանին և Էլֆիք Զոհրաբյանին, ինչպես նաև «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագրի շրջանակներում էպոսապահպանության մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղ գրաված Անի Տիրացույանին, մրցանակային տեղեր զբաղեցրած Էմմա Ղամբարյանին և Գևորգ Սիրունյանին:



