Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պ ա ր զ ա բ ա ն ու մ 28.06.2018

2018թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ նոր օրենքը եւ նոր օրենքի համաձայն ՀՀ կառավարության կողմից մշակվելու է մրցույթների անցկացման նոր կարգ: Նոր կարգի համապատասխան մրցույթների հայտարարությունները կհրապարակվեն ՀՀ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում, քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքէջում: ՀՀ Լոռու մարզպետարան

Անցկացվեց մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպումը

Անցկացվեց մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպումը 27.06.2018

Լոռու մարզպետարան-ոստիկանություն-համայնք ձևաչափով հերթական հանդիպում-քննարկումը վարում էր մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ Արտյոմ Մաղաքյանն իր խոսքում կարևորեց հասարակական կարգը պահպանելու նպատակով համայնքապետարանների կողմից ցույցերի, բողոքի ակցիաների վերաբերյալ ոստիկանությանը պատշաճ իրազեկելը, ինչը կապահովի աշխատանքի արդյունավետությունը և օպերատիվությունը:

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրենին

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարին և տնօրենին 27.06.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն այսօր ընդունեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանին և թատրոնի տնօրեն Անգեսա Շահնազարյանին:

Ներկայացվեց «Ես եմ» ծրագիրը

Ներկայացվեց «Ես եմ» ծրագիրը 27.06.2018

Հունիսի 27-ին Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում ՀՀ զինվորական կոմիսարիատի և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում մարզպետարանի պաշտոնյաների, մարզի քաղաքային համայնքների ղեկավարների, զինվորական կոմիսարիատների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների և զինղեկների, այս տարվա շրջանավարտ հանդիսացող զորակոչի ենթակա տղաների ու նրանց ծնողների մասնակցությամբ:

Լոռու մարզպետ.«Դպրոցական խորհուրդները պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին»

Լոռու մարզպետ.«Դպրոցական խորհուրդները պետք է հակակշռեն դպրոցների տնօրեններին» 27.06.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր Թումանյանի տարածաշրջանի դպրոցների տնօրեններին նրանց հետ ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, Կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Մարզպետ Հրանտ Մարգարյանը  Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների  և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները

Մարզպետ Հրանտ Մարգարյանը Թումանյան, Օձուն, Ախթալա, և Շնող խոշորացված համայնքների ղեկավարների և Ալավերդու քաղաքապետի հետ քննարկեց զարգացման առաջնահերթությունները 26.06.2018

Հունիսի 25-ին մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց Թումանյանի տարածաշրջանի խոշորացված համայնքների ղեկավարներին՝ Թումանյանի համայնքի ղեկավար՝ Լևոն Զավարյանին, Օձունի՝ Արսեն Տիտանյանին, Ախթալայի՝ Արկադի Թամազյանին, Շնողի՝ Դավիթ Ղումաշյանին և Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22