Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրշեջ ISUZU մակնիշի 9 ավտոբաքերն արդեն Լոռու մարզում

30.01.2020

 Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Հրշեջ մեքենաները տրվել են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:
Ժամեր անց թվով 9 հրշեջ ISUZU մակնիշի ավտոբաքերն արդեն Լոռու մարզում էին: Հանդիսավոր ցուցադությունը կազմակերպվել էր Վանաձորի Հայքի հրապարակում: Մարզի ղեկավարը, ժամանելով Երևանից, դիմավորեց մեքենաների մուտքը մարզկենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պատասխանատու պաշտոնյաների ներկայացմամբ, նա ծանոթացավ մեքենաների հնարավորություններին: Անդրեյ Ղուկասյանը շնորհավորեց նոր գույքի ձեռքբերման կապակցությամբ՝ նշելով, որ շնորհիվ նոր ու ժամանակակից հրշեջ մեքենաների փրկարարները հնարավորություն կունենան առավել օպերատիվ ու արդյունավետ արձագանքել մարզի տարածքում գրանցվող արտակարգ դեպքերին ու պատահարներին: Մեքենաները համամասնորեն կբաշխվեն մարզում տեղակայված բոլոր հրշեջ փրկարարական ջոկատների միջև:
Հիշեցնենք, որ նախորդ տարի, նույն ծրագրի շրջանակներում մարզին էր նվիրաբերվել 5 հրշեջ մեքենա և մեկ ավտոսանդուղք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00