Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Ա. Ղուկասյանը աշխատանքային այցով Ալավերդիում

Փոխմարզպետ Ա. Ղուկասյանը աշխատանքային այցով Ալավերդիում 08.08.2018

Օգոստոսի 7-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով Ալավերդիում էր: Նա եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում, որտեղ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ: Կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը և բաժինների պատասխանատուները ներկայացրին 2018թ.-ի առաջին կիսամյակի աշխատանքների հաշվետվությունը: Բուժաշխատողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը՝ ոլորտի աշխատակիցների սոցիալական ապահովության, պետպատվերով տրամադրվող դեղամիջոցների ցանկի, քանակի և ուշացումների, վճարովի և պետպատվերով ծառայությունների համամասնության, ինչպես նաև այլ հարցերի վերաբերյալ:

Հիմնանորոգման խնդիրներից մինչև կրթական ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի վերանայման անհրաժեշտություն. մարզպետը հանդիպեց Վանաձորի դպրոցների տնօրենների հետ

Հիմնանորոգման խնդիրներից մինչև կրթական ծրագրերի, չափորոշիչների, դասագրքերի վերանայման անհրաժեշտություն. մարզպետը հանդիպեց Վանաձորի դպրոցների տնօրենների հետ 08.08.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը և կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը:

Մարզի զորակոչի պլանը գերակատարվել է

Մարզի զորակոչի պլանը գերակատարվել է 07.08.2018

Օգոստոսի 7-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:

Արտագնա խորհրդակցություններ Թումանյանի տարածաշրջանում

Արտագնա խորհրդակցություններ Թումանյանի տարածաշրջանում 06.08.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Թումանյանի տարածաշրջան՝ լինելով Ախթալա, Շնող, Ալավերդի միավորված համայնքներում: Ախթալայում մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի, ավագանու անդամների, բնակավայրերի վարչական ղեկավարների և ակտիվ բնակչության հետ: Ա. Թամազյանը նշեց, որ Ախթալան մարզի այն եզակի համայնքներից է, որտեղ ավագանու ինստիտուտը լիարժեք կայացած է, և ցանկացած հարց լուծում է ստանում համագործակցված աշխատանքի շնորհիվ միայն:

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 06.08.2018

Օգոստոսի 6-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետ Հ. Մարգարյանը ներկայացրեց նախորդ շաբաթ Թումանյանի տարածաշրջան կատարած այցի մանրամասները՝ նշելով, որ հընթացս հանդես է եկել մի շարք հանձնարարականներով, որոնց մի մասը լուծում են ստացել հենց տեղում:

Օծվեց Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը

Օծվեց Արդվու Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից զանգակատան խաչը 03.08.2018

Օգոստոսի 2-ին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, օծվեց և տեղադրվեց Թումանյանի տարածաշրջանի Արդվի համայնքի Սուրբ Հովհան Օձնեցի Հայրապետի դամբարան-մատուռին կից վերակառուցված զանգակատան խաչը: Սուրբ Հայրապետի շիրիմը դարեր շարունակ ուխտագնացության և հոգեկան հաղորդության սրբազան վայր է եղել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:41:30