Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության համար Լոռու մարզպետարանը կշարունակի հանդիսանալ կայուն գործընկեր

«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության համար Լոռու մարզպետարանը կշարունակի հանդիսանալ կայուն գործընկեր 30.07.2018

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Լոռու մարզային ծրագրերի ղեկավար Արեգ Մարտիրոսյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ա. Մարտիրոսյանը մարզի ղեկավարին ներկայացրեց կառույցի կողմից իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

Ներդրումային ծրագրեր չեն իրականացվի այն համայնքներում, որտեղ հարկային պարտավորությունները պատշաճ չեն կատարվում

Ներդրումային ծրագրեր չեն իրականացվի այն համայնքներում, որտեղ հարկային պարտավորությունները պատշաճ չեն կատարվում 30.07.2018

Այսօր մարզպետ Հրանտ Մարգարյանի կողմից մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մի քանի օրակարգային հարցեր: Մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ և մի շարք կարևոր հարցերին զուգահեռ քննարկվել է նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, այն է՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով»:

Առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր

Առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր 27.07.2018

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկանացուցիչները մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ հանդիպման էին եկել ոչ միայն նախորդ տարիներին մարզում իրականացված ծրագրերը քննարկելու, այլև ասելու. առաջիկայում կմեկնարկեն նոր ծրագրեր: Վերջիններիս բազմակողմանի քննարկման համար հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթական ծրագրերի պատասխանատու Դավիթ Հակոբյանը:

Համայնքային հաստիքային անասնաբույժների խնդիրը մարզում դեռևս լուծում չի ստանում. խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Համայնքային հաստիքային անասնաբույժների խնդիրը մարզում դեռևս լուծում չի ստանում. խորհրդակցություն Գուգարքի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 27.07.2018

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը՝ «ապահովել անասնաբուժական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքային հաստիքային անասնաբույժի միջոցով», դեռևս մարզում հնարավոր չի լինում իրագործել: Մարզի համայնքներից դեռևս 4-ն ունեն համայնքային հաստիքային անասնաբույժներ, մյուսները՝ հապաղում են, մինչդեռ պահանջը հստակ է:

Հանքավան մեկնեց դպրոցականների երրորդ հերթափոխը

Հանքավան մեկնեց դպրոցականների երրորդ հերթափոխը 27.07.2018

Հուլիսի 27-ին՝ առավոտյան, Հանքավանի «Լուսաբաց» ճամբար մեկնեց դպրոցականների երրորդ վերջին հերթափոխը՝ 150 երեխա մարզի տարածաշրջանային համայնքներից:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2018

Հարգելի՛ քաղաքացիներ, հուլիսի 26-ին ուժի մեջ է մտել Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://lori.mtad.am/gamanakavortapur/:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22