Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային խորհրդակցություն 20.08.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզպետը պարգևատրեց հաղթող թիմերին

Մարզպետը պարգևատրեց հաղթող թիմերին 20.08.2018

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների ամենամյա մարզական խաղերի տղաների սեղանի թենիսի և տղաների ձեռքի գնդակի հավաքական թիմերը հաղթող են դարձել հուլիսին անցկացված հանրապետական մրցաշարում: Հաղթանակն արժևորելու և դպրոցականներին խրախուսելու նպատակով օգոստոսի 20-ին թիմերին ընդունեց մարզպետ Հրանտ Մարգարյանը:

Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ

Աշխատանքային այց Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ 17.08.2018

Մարզպետ Հրանտ Մարգարյան այսօր մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Գուգարքի տարածաշրջանի Բազում, Դարպաս և Գուգարք համայնքներ՝ հանդիպումներ անցկացնելով համայնքների ղեկավարների, ավագանու անդաների և բնակիչների հետ: Բազում համայնքում անցկացված խորհրդակցության ընթացքում բարձրացվեցին մի շարք խնդիրներ, որոնցից ամենառաջանայինը, թերևս, խմելու ջրի հարցն է: Այն, ըստ բնակիչների, խմելու համար ոչ պիտանի է և առողջական խնդիրներ է առաջացնում:

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հաղթող թիմի անդամներին

Մարզպետ Հրանտ Մարգարյանն ընդունեց «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի հաղթող թիմի անդամներին 17.08.2018

Հուլիսի 22-29-ը կայացած «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակից ստարտափները՝ կախված զարգացման մակարդակից, մասնակցում էին 2 ծրագրերի՝ starter և booster։ Starter ծրագրում, որում ընդգրկված էին գաղափարի փուլում գտնվող և ստարտափի կայացման ուղղությամբ արդեն աշխատանք կատարած թիմերը, հաղթել է Magic Cup ստարտափը: Այն ներկայացնում է բաժակ, որը կարող է տաքացնել կամ սառեցնել պարունակությունը՝ անվնաս քիմիական ռեակցիաների միջոցով։

Մարզպետը հյուրընկալեց միասնական քննություններում առավելագույն միավորներ հավաքած շրջանավարտներին

Մարզպետը հյուրընկալեց միասնական քննություններում առավելագույն միավորներ հավաքած շրջանավարտներին 17.08.2018

Օգոստոսի 17-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը հյուրընկալեց այս տարի Լոռու մարզում անցկացված միասնական քննություններում միաժամանակ երեք առարկայից առավելագույն միավորներ հավաքած Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Ջուլիա Գասպարյանին, նույն դպրոցի շրջանավարտ, միաժամանակ երկու առարկայից առավելագույն միավորներ հավաքած Արփինե Մկրտչյանին և թիվ 24 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, նույնպիսի արդյունքներ ցուցաբերած Հերմինե Ղարաջյանին:

Որոշ հարցեր կարգավորվեցին հենց տեղում. Մարզպետն աշխատանքային այց կատարեց Քարինջ Վահագնի և Եղեգնուտ համայնքներ

Որոշ հարցեր կարգավորվեցին հենց տեղում. Մարզպետն աշխատանքային այց կատարեց Քարինջ Վահագնի և Եղեգնուտ համայնքներ 16.08.2018

Օգոստոսի 15-ին մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի և մարզպետարանի մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Քարինջ, Վահագնի և Եղեգնուտ համայնքներ: Քարինջ համայնքում մարզպետը ներկա գտնվեց եկեղեցական արարողության: Ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, վերաօծվեց Քարինջ համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին (1848թ.) և մատուցվեց Սուրբ Պատարագ: Եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացվել են Մերուժան, Վարուժան, Արծրուն և Վալտեր Մաղաքյան եղբայրների բարերարությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:11:17