Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ

Պարգևատրվեցին երկաթուղայինի օրվա առթիվ 02.08.2018

Երկաթուղայինի օրվա կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» կայարանում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ և աշխատակիցներ:

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվեցին առողջապահության ոլորտին առնչվող հարցեր 02.08.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ և մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 1-ին անցկացված խորհրդակցության նպատակը ոլորտին առնչվող մի շարք խնդիրների քննարկումն էր: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Նարեկ Սարգսյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Փոխմարզպետը հորդորեց առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ

Փոխմարզպետը հորդորեց առկա միջոցները տնօրինել նպատակային և կատարել միմիայն համայնքի շահերից բխող գործողություններ 02.08.2018

Օգոստոսի 1-ին մարզպետի տեղակալ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղավ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Կաթնաջուր համայնքում: Գյուղի բնակիչների և համայնքի ղեկավարի միջև արդեն տևական ժամանակ է՝ անհամաձայնություններ կան, ու ընդամենը օրեր առաջ նրանք մարզպետ Հրանտ Մարգարյանի մոտ էին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով: Մարզի ղեկավարի առաջարկությամբ էլ փոխմարզպետն ուղևորվել էր համայնք՝ առկա անհամաձայնության պատճառները տեղում ուսումնասիրելու :

Ներկայացվեցին Լոռու մարզի զարգացմանն ուղղված ՕքսԵՋենի ռազմավարական նպատակները

Ներկայացվեցին Լոռու մարզի զարգացմանն ուղղված ՕքսԵՋենի ռազմավարական նպատակները 02.08.2018

Լոռու փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանի հետ հանդիպեցին «ՕքսԵՋեն» երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը և հիմնադրամի երիտասարդական ծրագրերի համակարգող Միլենա Նահապետյանը:

«Համակարգչային գիտություն» առարկան մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է

«Համակարգչային գիտություն» առարկան մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է 01.08.2018

Լոռու մարզպետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի համագործակցությամբ «Համակարգչային գիտություն» առարկան որպես պիլոտային ծրագիր մարզի դպրոցներում ներդնելու նախաձեռնությունը կրկին օրակարգում է: Մարզպետարանում հարցը քննարկելու նպատակով Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնից հրավիրվել էր բիզնես ծրագրերի պատասխանատու Պատվական Հախինյանը: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Սերգեյ Սարուխանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, կրթական ծրագրերի համակարգող Դավիթ Հակոբյանը, Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ կրթության բարենպաստ պայմաններ՝ Սպիտակի թիվ 8 դպրոցում. Լոռու մարզ էին ժամանել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և դեսպան Ջուն Յամադան 01.08.2018

Ճապոնիայի դեսպանատան կողմից իրականացված «Կրթության բարենպաստ պայմանների ապահովում Սպիտակի Ան. Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում շուրջ 83 հազար ԱՄՆ դոլլարի սահմաներում դպրոցի տանիքին տեղադրվել են արևային մարտկոցներ, շենքի ներսում ջեռուցման համակարգ է անցկացվել, կառուցվել են թեքահարթակներ և մեկ մասնաշենքում 6 դասասենյակի վերանորոգում է կատարվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59