Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին բարեխիղճ աշխատանքի համար

Պարգևատրվեցին բարեխիղճ աշխատանքի համար 05.06.2014

Երեխաների իրավունքների պաշտպանության օրը աննախադեպ շուքով նշվեց Լոռու մարզում: Նշվեց, բայց շատ ու շատ իրադարձային օրերի նման հաջորդ օրն իսկ մոռացության չմատնվեց: Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված տոնական միջոցառումները կշարունակվեն, վերածվելով միամսյակի:

Փլուզման հետևանքները վերացված են, երթևեկությունը վերականգնված է 04.06.2014

Հորդառատ անձրևների պատճառով Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը որ հունիսի 3-ի երեկոյան փակվել էր ապարների, ցեխածածկույթի սողանքի հետևանքով, արդեն միակողմանի երթևեկելի էր ժամը 22.45-ի սահմաններում, իսկ հունիսի 4-ին, առավոտից, միջպետական ճանապարհը լիովին երթևեկելի է:

«Աշխատանքի տոնավաճառ»՝ «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» նախաձեռնությամբ 03.06.2014

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Լոռու մարզպետարանի, «Լոռու երիտասարդ սերունդ» ՀԿ-ի և ՀԱԱՀ աշխատանքի տեղավորման ու խորհրդատվության կենտրոնի աջակցությամբ Վանաձորի «Օրրան» կենտրոնում կազմակերպել էր աշխատանքային տոնավաճառ։ Աշխատանքային տոնավաճառի նպատակն էր ստեղծել հարմարավետ ու բարենպաստ միջավայր աշխատանք փնտրողների ու գործատուների համար, ինչպես նաև խրախուսել և նպաստել մարզի երիտասարդության մասնագիտական կողմնորոշմանը:

Լոռու մարզպետի շնորհավորագիր՝ փոքրիկ դյուցազնին

Լոռու մարզպետի շնորհավորագիր՝ փոքրիկ դյուցազնին 03.06.2014

Վանաձորցի 6-ամյա հրաշամանուկ Սարիբեկ Մոսինյանն արդեն հանրաճանաչ մարդ է մեր երկրի մարզաշխարհում: Տարիքի համար արտասովոր ֆիզիկական հնարավորություններով օժտված փոքրիկն արդեն վեց ռեկորդների հեղինակ է և նույնքան անգամ էլ նրա ցուցանիշները գրանցվել են ՀՀ Դյուցազնագրքում: Իսկ բոլորովին վերջերս Վանաձորի առաջնությունում իր տարիքային խմբում առաջին մրցանակ էր նվաճել «Կարատե» մարզաձևից:

Լոռու մարզպետն այցելեց մանկական հաստատություններ

Լոռու մարզպետն այցելեց մանկական հաստատություններ 02.06.2014

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը Լոռու մարզում նշվեց առանձնակի հանդիսությամբ: Համայնքների մեծ մասում տեղի ունեցան տոնական միջոցառումներ՝ ուրախ հանդեսներ, երգ ու պար, կավճանկարչություն, թատերական ներկայացումներ և այլն, որի գլխավոր դերակատարներն ու հանդիսատեսը, իհարկե, մանուկներն էին:

Քաղաքակիրթ առևտրի հրավեր 02.06.2014

2014 թվականի հունիսի 8-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի արտադրողների և սպառողների համար առավել շահավետ գյուղատնտեսական մթերքների գների ձևավորմանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:39:10