Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 18.07.2018

Հուլիսի 18-ին Լոռու մարզպետարանում տեղի ունեցավ Լոռու մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը: Նիստին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանը:

«Խոսենք նույն լեզվով». Անցկացվեց Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ

«Խոսենք նույն լեզվով». Անցկացվեց Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ 17.07.2018

Հուլիսի 17-ին հրավիրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի նպատակը «Խոսենք նույն լեզվով» ծրագրի մասին իրազեկումն էր: «Խոսենք նույն լեզվով» ծրագիրը, մեկնարկել է 2017թ. տարեվերջին: Այն իրականացվում է «Լիարժեք կյանք» ՀԿ-ի կողմից UNICEF-ի աջակցությամբ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Ծրագիրը նպատակ ունի ստեղծել ընդհանուր լեզու՝ հաշմանդամության ոլորտին վերաբերող բարեփոխումների վերաբերյալ:

Աշխատանքային այց Տաշիրի տարածաշրջան

Աշխատանքային այց Տաշիրի տարածաշրջան 16.07.2018

Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը փոխմարզպետ Արամ Խաչատրյանի և մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ աշխանքային այց կատարեց Տաշիրի տարածաշրջան: Նրանք եղան Մեծավան, Սարչապետ և Տաշիր միավորված համայնքներում, որտեղ խորհրդակցություններ անցկացրեցին համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքների ակտիվ բնակիչների հետ, իսկ Տաշիրում մարզպետ Հ. Մարգարյանը նաև քաղաքացիների ընդունելություն անցկացրեց:

Լոռու մարզպետ.«Որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չի կարող լինել, օրենքի շրջանակներում պետք է գործեն բոլորը»

Լոռու մարզպետ.«Որևէ մեկը արտոնյալ կարգավիճակում չի կարող լինել, օրենքի շրջանակներում պետք է գործեն բոլորը» 16.07.2018

Այսօր Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը հրավիրել էր հերթական աշխատանքային խորհրդակցությունը փոխմարզպետների, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ:

Մարզում էր Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան

Մարզում էր Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան 16.07.2018

Հուլիսի 16-ին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը և Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ներկա գտնվեցին Հայաստանի Բուդո-շին մարտարվեստի ֆեդերացիայի կողմից կազմակերպված վրանային ճամբարի բացման արարողությանը:

«Արտ էքսպո» ցուցադրությանը Լոռու մարզը ներկայացրեց Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը

«Արտ էքսպո» ցուցադրությանը Լոռու մարզը ներկայացրեց Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը 12.07.2018

Տեղի ունեցավ «Գորիսը՝ 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության շրջանակում, ի թիվս այլ միջոցառումների, կազմակերպվել է «Արտ էքսպո» ժամանակակից արվեստի, արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ երկրները, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզերն՝ առանձին տաղավարներով: «Արտ էքսպոյին» Լոռու մարզը ներկայացնում էր Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղը՝ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36