Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնվեց Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը

29.01.2020

 Հունվարի 28-ին Հայոց Բանակի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգով և ծաղիկների խոնարհման արարողությամբ, որին մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, մարզային ու համայնքային իշխանությունների, զինվորական և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Միջոցառումը շարունակվեց Վանաձորի զինվորական պանթեոնում:
Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Աժ պատգամավորներ,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, կառավարության, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաներ այցելեցին պանթեոն, ուր հանգչում են հանուն հայրենիքի զոհված զինծառայողները։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին հերոսների շիրիմներին։ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստի կարգ։ Ներկաները աղոթք հնչեցրեցին առ Աստված զինվորների հոգիների հանգստության և երկրի սահմանների խաղաղություն համար։
Հայոց հաղթական բանակի 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շարքն ավարտվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կազմակերպված հանդիսավոր միջոցառմամբ և համերգային տոնական ծրագրով, որին իրենց մասնակցությունն էին բերել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, հանրապետության մարզպետներ, Լոռու մարզային և Վանաձորի քաղաքային իշխանությունների, զինվորականության բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, հարյուրավոր հյուրեր:
Իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ապա ՀՀ ՊՆ Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հրահանգով դահլիճ բերվեցին ՀՀ և թիվ 3 բանակային կորպուսի դրոշները, խաչվարը: Ներկաները հոտընկայս ունկնդրեցին Հայաստանի Հանարպետության պետական օրհներգը:
Գրիգորի Խաչատուրովն իր շնորհավորանքի խոսքում նաև պատմական էքսկուրս կատարեց՝ ներկայացնելով Հայկական բանակի ստեղծման պատմությունը և փառապանծ բանակի անցած ուղին:
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ բոլոր զինծառայողներին մաղթելով բարի ծառայություն, զոհվածներին հավերժ փառք, իսկ Հայոց աշխարհին՝ խաղաղություն:
Համերգային ծրագիրը մեկնարկեց Հայկական բանակի 28-րդ տարեդարձին նվիրված երգի պրեմիերայով: Երգերի և պարերի կատարումներով հանդես եկան մայրաքաղաքի և Վանաձորի հայտնի երգիչներ, պարային համույթներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-28 15:46:36