Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանը 80 տարեկան է

Վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանը 80 տարեկան է 03.07.2019

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառներում ներդրած գնահատելի ավանդի, արդյունավետ և բարեխիղճ աշխատանքային գործունեության և ծննդյան 80-ամյակի առթիվ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վաստակաշատ շինարար Հախվերդի Սարիբեկի Պետրոսյանին պարգևատրեց շնորհավորագրով՝ մաղթելով առողջություն և ամուր կամք ու ոգի, ինչպիսին նրա հեղինակած շենք-շինություններն են, ճարտարապետական տասնյակ կառույցները: Վաստակաշատ շինարարաը մարզի ղեկավարին էր հյուրընկալվել իր մեծ գերդաստանի ավագ ու կրտսեր անդամների հետ:

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր

Մարզի ղեկավարը ճանաչողական այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր 03.07.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ճանաչողական այցով եղավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Մասնաճյուղի տնօրեն գ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Հակոբյանը շրջայցի ընթացքում մարզի ղեկավարին ծանոթացրեց մասնաճյուղի լաբորատոր-լսարանային պայմաններին, բուհի պատմությանն ու ներուժին՝ հանգամանորեն ներկայացնելով տարիների ընթացքում ստեղծված ձեռքբերումները:

Հայքի հրապարակը շուտով իր արտաքին տեսքով չի  զիջի Հանրապետության հրապարակին

Հայքի հրապարակը շուտով իր արտաքին տեսքով չի զիջի Հանրապետության հրապարակին 03.07.2019

Վանաձորի Հայքի հրապարակի բարեկարգումը հաճելի ու երկար սպասված իրողություն կլինի վանաձորցիների ու այստեղ այցելող հյուրերի ու զբոսաշրջիկների համար: Այժմյան անբարեկարգ տեսքը շատ շուտով հիշողություն կմնա: Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ընթացիկ նիստին քննարկվել և հավանության է արժանացել Վանաձոր համայնքի կողմից ներկայացված 245,7 մլն դրամ արժողությամբ այս ծրագիրը ևս: Այն, ինչպես և սուբվենցիոն մյուս բոլոր ծրագրերն իրականացվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ:

Ջրաշենում սելավաջրերի հոսքը կանխելու ծրագիր  է առաջարկվում

Ջրաշենում սելավաջրերի հոսքը կանխելու ծրագիր է առաջարկվում 02.07.2019

Հունիսի 28-ին տեղացած հորդառատ անձրևը դարձյալ մեծ վնասներ էր հասցրել Ջրաշեն համայնքին: Սարերի կավային և ավազակոպճային խառնուրդը, սելավաջրերի հետ հոսելով, հասել էր միջհամայնքային ճանապարհներին, քար ու ավազով լցրել դրանք, գյուղացիների այգիներն ու ցանքատարածությունները վերածել լճակների: Հիշեցնենք, որ դրանից օրեր առաջ արձանագրված ջրհեղեղի հետևանքները նույնպիսին էին:

Լոռու մարզի առաջին զորակոչը մեկնարկեց Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններից

Լոռու մարզի առաջին զորակոչը մեկնարկեց Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններից 02.07.2019

Հուլիսի 2-ին Լոռու մարզի առաջին զորակոչը մեկնարկեց Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանների նորակոչիկների բարի երթով ու բարի ծառայության մաղթանքով: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ԼՄ Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Միքայել Ղարաքեշիշյանը, համայնքի բնակիչներ, նորակոչիկների հարազատներ: Նորակոչիկներին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և իր անունից ողջունեց, բարի ու անփորձանք ծառայություն մաղթեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը

Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը

Վանաձորում նշվեց Անհայտ կորածների օրը 01.07.2019

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Այդ առիթով Լոռու մարզային միջոցառումն անցկացվեց Վանաձորում տեղադրված արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ, որտեղ երախտագետ հանրությունը հարգանքի տուրք մատուցեց մարզի 16 անհայտ կորածներին: Ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, անհայտ կորած զինծառայողների հարազատներ, երկրապահ կամավորականներ: Ներկաները միասնական աղոթք հղեցին առ Աստված, ապա անհայտ կորածների ծնողներին ու հարազատներին իր խոսքն ուղղեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-01 09:41:37