Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակը Լոռու մարզում կիրականացնի կանանց հզորացման ծրագիր

30.01.2020

 Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյան հունվարի 30-ին ընդունեց Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանին և ընկերության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Թ. Կազանջյանի ներկայացմամբ, ՀԲԸՄ գրասենյակը նախաձեռնություն է ցուցաբերել սկսելու կանանց հզորացման ծրագիր Վանաձորում: Կազմակերպությունն արդեն երեք տարի է՝ դասընթացներ է իրականացնում կին ձեռներեցների համար՝ նպատակ ունենալով առաջարկելու այլ մասնագիտական հմտություններ ևս:
Ծրագիրը բացի ձեռներեցության հմտությունների զարգացման դասընթացից նախատեսում է կազմակերպել նաև ծրագրավորման, կանանց առաջնորդության և անգլերեն լեզվի դասընթացներ:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Գ. Մարկոսյանը տրամադրեց անհրաժեշտ տեղեկատվությունը՝ պատրաստակամություն հայտնելով ամենայն աջակցություն ցուցաբերել կազմակերպությանը ծրագրի իրականցման հարցում.
-Կանանց ցուցաբերված աջակցության, նրանց նոր հմտություններ, ինչու չէ նաև՝ ինքնավստահություն հաղորդելով՝ կարող ենք նպաստել համայնքների, այդ կերպ նաև՝ մարզի զարգացմանը,-իր խոսքում նշեց Գ. Մարկոսյանը:
Քննարկման արդյուքում հստակեցվեցին նաև թիրախային խմբերը, ծրագրերի արդյունավետ իրականացման ուղղությունները և այլն: Ինչպես նշվեց, ծրագրերի մեկնարկը կտրվի արդեն մարտ ամսին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53