Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետը կարևորեց երիտասարդների պահանջատեր լինելու կեցվածքը

31.01.2020

 Ընդառաջ գնալով Ալավերդի խոշորացված համայնքի մի խումբ ակտիվ երիտասարդների խնդրանքին՝ այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը հանդիպեց նրանց հետ: Վերջիններս նշեցին, որ այժմ թեև ակտիվիստների խումբը սակավաթիվ է, սակայն ջանքեր չեն խնայում իրենց շարքերը համալրելու ուղղությամբ:
-Նպատակ ունենք երիտասարդական խորհուրդ ձևավորելու, որպեսզի ամենօրյա ռեժիմով հնարավորություն ունենանք բարձրաձայնելու համայնքային խնդիրները և հետևողական լինելու դրանց լուծման ուղղությամբ,-նշեցին երիտասարդները: Նրանք կարևորեցին հատկապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը՝ նշելով, որ բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ ունեն, որոնցով պատրաստ են կիսվելու համայնքային և մարզային իշխանությունների հետ:
Ողջունելով երիտասարդների նախաձեռնողականությունը՝ փոխմարզպետը կարևորեց պահանջատեր լինելու կեցվածքը՝ նշելով, որ միայն այդկերպ կարող են հասնել որևէ լուրջ արդյունքի: Անդրադառնալով ծրագրերին՝ նա կարևորեց դրանք համակարգված և հիմնավորված ներկայացնելու անհրաժեշտությունը, հանրային լսումներ անցկացնելը:
-Ծրագրերի կազմման հարցում ձեզ կարող են օգնել Լոռու մարզպետարանի համապատասխան մասնագետները,-ասաց Գ. Մարկոսյանը՝ նշելով նաև, որ համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր Լոռու մարզպետարանը ներկայացրել է տարբեր դոնոր կազմակերպությունների՝ դրանց ֆինանսավորման ակնկալիքով:
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին երիտասարդներին մտոհոգող մի շարք այլ հարցեր ևս, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:42:22