Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ապրիլի 1-ին անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքներին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին, առաջիկայում նախատեսված ծրագրերին:

Անցկացվեցին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ 31.03.2025
Կարևորելով մարզում համընդհանուր հայտարարագրման սահուն ներդրումը՝ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի նախաձեռնությամբ և հրավերով՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մարտի 28-ին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման վերաբերյալ Վանաձորում անցկացրեցին իրազեկման հանդիպումներ: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների, համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնավոր ոլորտի հայտարարատու ֆիզիկական անձինք:

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը 28.03.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։

Այցելություններ՝ Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ 28.03.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի մասնագետների հետ այցելել է Վանաձորի թիվ 3 և «Գուգարք» համաբուժարաններ՝ ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված լաբորատորիաներում որակի կառավարման համակարգի ներդրման համապատասխանությունը գնահատելու նպատակով ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Անցկացվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը 28.03.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստին։ Նիստն անց է կացվել ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի և Էկոնոմիկայի փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը, ՀՀ մյուս մարզերի մարզպետները։
ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում ընդունված որոշմամբ 6 մլն 607.9 հազար դրամ է հատկացվել մի շարք մարզային նշանակության ավտոճանապարհների, կամուրջների հիմնանորոգման նախագծա-հետազոտական, գեոդե¬զիաքար¬տե¬զագրական աշխատանքների իրականացման նպատակով: Այդ թվում՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում՝ 1 մլն 107.4 հազար դրամ, Մ-6,Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում ՝ 832.5 հազար դրամ



