Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

30 տարվա նվիրում․ Վալերի Ջաղինյանին աշխատակազմը ճանապարհել է վաստակած հանգստի

14.05.2026

Լոռու մարզպետի աշխատակազմը վաստակած հանգստի է ճանապարհել առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանին։
Վալերի Ջաղինյանը շուրջ 30 տարի աշխատել է մարզպետարանում՝ համագործակցելով տարբեր պետական և հասարակական կառույցների հետ։
Նրա գործունեությունն ընդգրկել է բնակչության սոցիալական հարցերն ու այդ ոլորտում իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններ։
Պետական և հասարակական տարբեր կառույցների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նա արժանացել է գործընկերների և քաղաքացիների վստահությանը։
Բարեխիղճ և երկարամյա ծառայության համար Վալերի Ջաղինյանը պարգևատրվել է Լոռու մարզպետի շնորհակալագրով և հուշանվերով։
Հրաժեշտի միջոցառման ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անունից Վալերի Ջաղինյանին շնորհավորել է մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը՝ ընդգծելով նրա երկարամյա ծառայությունը և համակարգում ունեցած ներդրումը․
«Տարիների ընթացքում Ձեր փորձն ու գիտելիքը ծառայեցրել եք ոլորտի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը՝ ապահովելով համակարգված աշխատանք, ինչի համար շնորհակալ ենք Ձեր պատասխանատու ու հետևողական գործունեության համար»,- նշել է Արսեն Ղարիբյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-14 11:15:54