Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի և Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմերն արժանացել են առաջին մրցանակի

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի և Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմերն արժանացել են առաջին մրցանակի 29.04.2024

Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին անց է կացվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին տիկին Աննա Հակոբյանը, բարձարստիճան պաշտոնյաներ: Մրցումների եզրափակիչ մրցախաղերի ընթացքին հետևել են նաև Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, վարչության պատասխանատու այլ պաշտոնյաներ: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Շնորհավորագրեր՝ Պարի միջազգային օրվա առթիվ

Շնորհավորագրեր՝ Պարի միջազգային օրվա առթիվ 29.04.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը Պարի միջազգային օրվա առթիվ՝ ապրիլի 29-ին, հյուրընկալել և շնորհավորագրեր է հանձնել Լոռու մարզի պարարվեստի մի խումբ գործիչների: Մարզպետը շնորհավորել է պարարվեստի նվիրյալներին մասնագիտական տոնի կապակցությամբ, շնորհակալություն հայտնել ազգային մշակույթը պահպանելու և զարգացնելու, տարբեր բեմերում բարձր վարպետությամբ Լոռին ներկայացնելու համար.

Հարգանքի տուրք՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք՝ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2024

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի 109-ամյա տարելիցի օրը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզային և Վանաձորի համայնքային իշխանությունների, իրավապահ մարմինների, զինվորականության, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ, վանաձորցիներ ծաղիկներ են խոնարհել Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակի Հայոց ցեղասպանության հիշատակն անմահացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է 25.04.2024

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակներում հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, «Գուգարք կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի տնօրեն, ԱԱՊ գլխավոր մասնագետ Մարինե Սիմոնյանը, բժիշկ-համաճարակաբան Մարիաննա Վարդումյանը հանդիպել են Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողների, դասախոսական անձնակազմի և համաբուժարանի բուժաշխատողների հետ:

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վանաձորում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ

ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները Վանաձորում հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ 25.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Լոռու մարզում հաստատված բնակչության հետ հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Դավիթ Առուշանյանը, Մերի Գալստյանը, Մարիամ Պողոսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

Հանդիսավորությամբ բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը

Հանդիսավորությամբ բացվեց Վիկտոր Համբարձումյանի արձանը 23.04.2024

Ապրիլի 23-ին Վանաձորում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի արձանի բացման պաշտոնական արարողությունը: Արձանը տեղադրվել է Վանաձորի Բազում թաղամասի Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակում։ 2023թ․-ին սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակը և կառուցվել հարակից պուրակը։ Արձանը տեղադրվել է ծրագրի շրջանակներում՝ մեծանուն գիտնականի 115֊ամյակի առթիվ։ Արձանի հեղինակը Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանն է, քանդակագործը՝ Գեղամ Բեգջանյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-04 10:46:19