Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ալավերդու քաղաքային լճի տարածքը՝ լայնածավալ վերակառուցման փուլում
06.05.2026
Ալավերդի համայնքում ընթանում են քաղաքային լճի տարածքի վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ։
Վերակառուցվող տարածքը կունենա հետևյալ ենթակառուցվածքները՝
• լուսաձայնային շատրվաններ,
• ժամանակակից ամֆիթատրոն՝ մշակութային միջոցառումների կազմակերպման համար,
• մանկական խաղահրապարակ և մարզահրապարակ,
• ճեմուղիներ և հանգստի կանաչապատ գոտիներ։
Շինաշխատանքների ավարտից հետո Ալավերդին կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող, բազմաֆունկցիոնալ քաղաքային զբոսայգի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզպետի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ քննարկումների արդյունքում լճի տարածքը վերադարձվել է Ալավերդուն՝ ի շահ համայնքի զարգացման։
Կադրերում ներկայացված է նախագծի թվային տարբերակը։
Մանրամասները՝ կադրերում



