Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավարտվել է «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը

07.05.2026



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետի աշխատակազմի աջակցությամբ անցկացվել է հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման Լոռու մարզային փուլը։
Մրցումները տեղի են ունեցել Վանաձորի Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում։
Մարզային փուլին նախորդել է համայնքային փուլը, որին մասնակցել են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների դպրոցականները։ Համայնքային փուլում ընդգրկվել է 135 թիմ՝ 1350 աշակերտի մասնակցությամբ։
Մարզային փուլին մասնակցել է 27 թիմ՝ 270 աշակերտով։
«Սպորտլանդիա» մարզական միջոցառումը նպաստում է դպրոցականների ֆիզիկական դաստիարակության, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, ակտիվ կենսակերպի ձևավորմանը։
Մրցումների արդյունքներով՝ 2 տարիքային խմբերում հանրապետական փուլ են անցել Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմերը, որոնք հնարավորություն են ստացել մասնակցելու «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլին։
Մարզային փուլի ընթացքում երկու տարիքային խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվել են հավաստագրերով և գավաթներով։
Մանրամասները՝ տեսանյութում
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 11:12:40