Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օձուն բնակավայրում մեկնարկել են նոր երաժշտական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները

07.05.2026



Նախկինում երաժշտական դպրոցը գործում էր մանկապարտեզի մասնաշենքի երկրորդ հարկում, ինչը խոչընդոտում էր նախադպրոցական տարիքի երեխաների բնականոն առօրյային, հատկապես՝ քնի ժամերին։
Խնդրի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը համայնքին հատկացրել է առանձին պետական մասնաշենք։ Համայնքի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ շենքն այժմ հիմնանորոգվում է։
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 90 մլն դրամ է։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Օձուն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, քննարկել ծրագրի ընթացքն ու ժամկետները։
Մարզի ղեկավարի դիտարկմամբ՝ նման ծրագրերը կարևոր են, քանի որ բարելավում են կրթության պայմանները և ընդլայնում երեխաների զարգացման հնարավորությունները։


Մանրամասները՝ տեսանյութում
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 11:12:40