Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆիոլետովոյում ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվել

Ֆիոլետովոյում ֆուտբոլի նոր մարզադաշտ է կառուցվել 10.09.2024

Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը մասնակցել է Ֆիոլետովո համայնքի ֆուտբոլի մինի մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆիոլետովո համայնքի ղեկավար Ալեքսեյ Չիչյովը, Գյումրիում ռուսական տան ղեկավար Անտոն Բերյանևը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, Հայաստանում ՌԴ դեսպանության ներկայացուցիչներ, հյուրեր:

Խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 10.09.2024

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը սեպտեմբերի 9-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները: Լոռու մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Մերի Դալլաքյանը և համայնքների ղեկավարներն ըստ հարկատեսակների՝ ներկայացել են մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2024 թվականի 8 ամիսների կատարողական ցուցանիշները:

Ալավերդիում կայացել է Սանահին կայարան թաղամասի կամրջի բացման արարողությունը

Ալավերդիում կայացել է Սանահին կայարան թաղամասի կամրջի բացման արարողությունը 09.09.2024

Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Բացման արարողությանը ներկա էին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ։

Դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

Դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09.09.2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Նախարարին ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի, Թումանյանի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը, Սուրեն Թումանյանը և Դավիթ Ղումաշյանը:

Լոռու մարզը լավագույնս ներկայացավ «Արվեստների և արհեստների» փառատոնին

Լոռու մարզը լավագույնս ներկայացավ «Արվեստների և արհեստների» փառատոնին 09.09.2024

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում սեպտեմբերի 7-ին անց է կացվել ավանդական դարձած՝ «Արվեստների և արհեստների» 12-րդ միջազգային փառատոնը, որը կրում էր «Տուրիզմը միավորում է մշակույթներ» խորագիրը։ Փառատոնը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետարանների և «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության աջակցությամբ:

«Երազնավուր». կայացավ համերգ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին

«Երազնավուր». կայացավ համերգ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին 09.09.2024

Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 8-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «Երազնավուր» տոնական ինքնատիպ համերգը՝ նվիրված մեծն շանսոնյեի 100-ամյակին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-10 17:21:51