Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թանգարանների միջազգային օրը՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում 21.05.2024
«Թանգարանների միջազգային օրվա» կապակցությամբ, «Թանգարանային գիշեր» միջացառումների շրջանակում մայիսի 18-ին գեղեցիկ միջոցառումներ էին կազմակերպվել Լոռու մարզի բոլոր թանգարաններում՝ մարզի մշակութասեր հասարակության համար ստեղծելով իսկական տոն: «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» էին այցելել Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչութան պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ՝ «Թանգարանների միջազգային օրվա» կապակցությամբ աշխատակիցներին և հյուրերին շնորհավորելու և տոնական ցուցադրության բացմանը ներկա լինելու նպատակով:
Եվրոպայի օրը Լոռու մարզում 17.05.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, մայիսի 17-ին՝ «Եվրոպայի օրեր 2024» տոնակատարությունների շրջանակներում, մասնակցել են Փամբակ համայնքի Դեբետ բնակավայրում գործող «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպված «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ավելի ուժեղ ենք միասին» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն, Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը, գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, եվրոպացի երիտասարդ դեսպաններ, ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցներ, հյուրեր:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 17-ին հյուրընկալել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել դեսպանին մարզ այցելելու համար: Մարզպետն ամփոփ ներկայացրել է Չեխիայի կառավարության, դեսպանատան աջակցությամբ մարզում իրականացված ծրագրերը:
Մայիսի 15-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնվենցիայի ազգային համակարգող, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արմեն Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Հանգստյան օրը՝ «Սաբինե» փոքր խմբով տանը 13.05.2024
Lոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, մայիսի 11-ին այցելել են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների «Սաբինե» փոքր խմբով տուն, որն արդեն 6 տարի գործում է Վանաձորում՝ «Կարիտաս Ավստրիա Ինսբրուկ» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունների ծրագրերի և աջակցության շնորհիվ:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 79-րդ տարեդարձը Լոռու մարզում նշվեց հանդիսավորությամբ 10.05.2024
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, վետերաններ ու զինվորականներ, ԵԿՄ անդամներ, քաղաքացիներ այցելել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշակոթող, հարգանքի տուրք մատուցել հաղթանակի կերտման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցած հայորդիների հիշատակին։