Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Լոռու մարզպետի պատվոգիր՝ պարուսույց, մանկավարժ Արայիկ Գևորգյանին 29.11.2024
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 28-ին անցկացվել է Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի գլխավոր բալետմայստեր, Պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ Գևորգյանի հոբելյանական տարեդարձի հանդիսավոր միջոցառումը: Ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ, պարարվեստի ոլորտի գործիչներ, հյուրեր:

Ներկայացվել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը 29.11.2024
Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ իրազեկման նպատակով նոյեմբերի 28-ին հանդիպում-քննարկում է անցկացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարության վարչության պետ Էդգար Հակոբյանի, վարչության խորհրդատվական բաժնի պետ Մերինե Աթոյանի, Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանի, վարչության և մարզի համայնքների գյուղատնտեսության հարցերով զբաղվող մասնագետների մասնակցությամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու պաշտոնյաները ներկայացրել են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով նաև մի շարք ծրագրերում վերջին շրջանում իրականացված փոփոխություններին: (Ծրագրերին կարելի է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով https://mineconomy.am/page/1338):
Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 29.11.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 29-ին շրջայց է իրականացրել Լոռու մարզի՝ ջրհեղեղից առավել տուժած բնակավայրերում՝ տեղում ծանոթանալու աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկելու առաջիկա անելիքները։

Լոռու մարզպետը քաղաքացիների ընդունելություն է անցկացրել 27.11.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 26-ին Լոռու մարզպետարանում քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան 35 քաղաքացի մարզի Վանաձոր, Ալավերդի, Սպիտակ և այլ համայնքներից: Մարզի ղեկավարին դիմել են նաև Լոռու մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են համայնքային զարգացման, առողջապահական ծառայությունների բարելավման, առողջական, կրթական, զբաղվածության ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրների:

Լոռու մարզպետի աշխատակազմը շարունակում է վերահսկել ձնամաքրման աշխատանքները 27.11.2024
Արամ Ղազարյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պատասխանատու պաշտոնյաները հետևում են Լոռու մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից տարվող ձնամաքրման և սպասարկման աշխատանքներին:

Աշխատանքային այց է կատարվել նաև Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի շինհրապարակ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Շինաշխատանքները մեկնարկել են 2022թ.-ին: Արժեքը 1 մլրդ 828 մլն դրամ է: Աշխատանքի տեմպերը չեն գոհացրել մարզի ղեկավարին: Ա. Ղազարյանն արձանագրել է նաև որոշակի թերություններ և բացթողումներ՝ հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել դրանք, ավելացնել նաև աշխատուժը՝ ժամկետների խախտումներ թույլ չտալու համար: