Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով 18.08.2023

Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ: Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Փառատոն՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

Փառատոն՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ 15.08.2023

Վանաձորի Հայքի հրապարակում Երիտասարդներների միջազգային օրվա կապակցությամբ «Ռեստարտ Վանաձոր» ՀԿ-ն կազմակերպել էր ամենաերիտասարդական փառատոնը։ Փառատոնը մեկնարկել էր «Գույների խաղ» միջոցառմամբ և շարունակվել տոնական համերգով՝ վանաձորյան ամենասիրված «Լավ էլի» ռոք խմբի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի գլխավոր ղեկավար Նիկոլայ Հովհաննիսյանը, հասարակական կազմակերպության անդամներ, համայնքի ակտիվ երիտասարդներ։

 Լոռու մարզում ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 700 հեկտարով

Լոռու մարզում ցանքատարածություններն ավելացել են ավելի քան 700 հեկտարով 14.08.2023

Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանն աշխատանքային այցով Սպիտակ խոշորացված համայնքի Մեծ Պարնի և Ծաղկաբեր բնակավայրերում էր: Այցի ընթացքում Արուս Թումանյանը, Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանը, Մեծ Պարնի և Ծաղկաբեր համայնքների վարչական ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների հետ քննարկեցին «ՀՀ աշնանացան ցորենի արտադրության խթանման 2023 թվականի պետական աջակցության ծրագրի» նախագծային առաջարկները, տեխնիկայի նորացման, սուբվենցիոն ծրագրերի և այլ միջոցներով ջրամբարների կառուցման անհրաժեշտության հետ կապված հարցեր, այնուհետև վերոհիշյալ բնակավայրերում հետևեցին հացահատիկի բերքահավաքի ընթացքին:

Վանաձորում բացօթյա ցուցադրվել են Շուշիի գորգերի 55 նմուշները

Վանաձորում բացօթյա ցուցադրվել են Շուշիի գորգերի 55 նմուշները 14.08.2023

Արցախի տարբեր շրջաններից հավաքված գորգերի 55 նմուշներ Վանաձորի Մոր և մանկան այգում այսօր բացօթյա ցուցադրության են հանվել, կատարվել է նաև «գորգերն արևին տալու» արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, արվեստասեր հյուրեր

Համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր՝  Տեղական ակտիվ խմբերի միջոցով

Համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր՝ Տեղական ակտիվ խմբերի միջոցով 10.08.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEADER) ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանին և ՄԱԶԾ սոցիալ-տնտեսական ծրագրերի ղեկավար Աննա Գյուրջյանին։ Հանդիպման նպատակն էր հանգամանալի ներկայացնել ծրագրի շրջանակներում մարզում կատարված աշխատանքները, ծրագրի նպատակներն ու առաջիկա անելիքները:

Քննարկվել են Լոռու մարզում հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր

Քննարկվել են Լոռու մարզում հրդեհների կանխարգելման և դրանց դեմ պայքարի հարցեր 10.08.2023

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանին: Հանդիպմանը մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անտառային ոլորտի խնդիրներին, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին ուղղված, անտառային հնարավոր հրդեհների դեմ պայքարի և կանխարգելման մարզային աշխատանքների համակարգման հետ կապված հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59