Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց 03.05.2024
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Մարդկային անվտանգության «Grassroots» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հկ-ն Գուգարքի «Պենժամին Գումուշճեան» տնկարանի տարածքում կառուցել է ջերմատուն և տեղադրել հակակարկտային ցանց՝ նպատակ ունենալով Լոռու մարզում ընդլայնելու անտառապատման աշխատանքները: Բացման հանդիսավոր արարողությանը մայիսի 2-ին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն Յուտակա Աոկին, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության հիմնադիր-տնօրեն Անտրէ Գումուշճեանը, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչներ, հյուրեր:
Ճապոնիայի դեսպանը ճանաչողական այցով Լոռու մարզում էր 03.05.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մայիսի 3-ին ընդունել է ճանաչողական այցով Լոռու մարզ ժամանած ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, դեսպանի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Իր առաքելության շրջանակներում բարձրաստիճան դիվանագետն արդեն երկրորդ անգամ է Լոռու մարզում: Ողջունելով դեսպանին՝ մարզպետը բարձր է գնահատել հայ-ճապոնական բարեկամությունը, շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Լոռու մարզին ցուցաբերած օժանդակության, բնապահպանական, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում իրականացրած ծրագրերի, արդյունավետ աշխատանքի համար:
Քննարկվել են մարզի ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ օրախնդիր հարցեր 02.05.2024
ԱՄՆ ՄԶԳ «Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարում» ծրագրի ներկայացման նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանի գլխավորությամբ ապրիլի 30-ին անց է կացվել հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցել են ՀԿՏՋՌԿ ծրագրի հայաստանյան ղեկավար Արա Նազինյանը, կառավարման մասնագետ Տատյանա Սարգսյանը, Լոռու մարզի համայնքների ղեկավարները, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Լոռի» շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը, ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչները:
Տնկվել է հացենու, սոճու, կեչու շուրջ 6000 տնկի 30.04.2024
Լոռու մարզպետի աշխատակազմը ապրիլի 27-ին մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված գարնանային համապետական ծառատունկին։ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիրի անտառտնտեսության մասնաճյուղում՝ Սարատովկա բնակավայրի վարչական տարածքում, շուրջ 2 հա մակերեսի վրա տնկել են հացենու, սոճու, կեչու շուրջ 6000 տնկի։
Լոռու մարզում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն ապրիլի 26-ին ընդունել է Ֆրանսիայի «Սեպտեմ լե Վալոն քաղաքի և հարակից շրջանների հայկական ծագում ունեցող ֆրանսիացիների մշակութային միության» նախագահ Լյուդովիկ Պասկինուչչիին, կազմակերպության այլ ներկայացուցիչների: Հանդիպմանը ներկա են եղել Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Միության նախագահը տեղեկացրել է, որ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Յաղդան բնակավայրում նախաձեռնել են իրականացնելու գյուղատնտեսության՝ մասնավորապես ջերմոցային տնտեսության զարգացման, ինչպես նաև բնակավայրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Կոտ դ՛ Ազյուր շրջանի հետ համագործակցությամբ նաև նպատակ ունեն արևային ֆոտովոլտային կայան տեղադրելու Վանաձորի թիվ 25 դպրոցում:
Քաղաքացիների ընդունելություն՝ Լոռու մարզպետարանում 29.04.2024
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ապրիլի 26-ին քաղաքացիների ընդունելություն է անցկացրել: Բարձրացված խնդիրներին, ըստ ոլորտների, առավել համակողմանի պարզաբանումներ տալու նպատակով ընդունելությանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ: