Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նշվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը 28.10.2024
Հոկտեմբերի 25-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսավորությամբ նշվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը։ Տոնական միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի և Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, նախկին և ներկա ուսանողներ, մտավորականներ, հյուրեր

Լոռու մարզպետը ծանոթացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործունեությանը 28.10.2024
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 25-ին ծանոթացել է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործունեությանը, Լոռու մարզում իրականացվող անտառապատման, կանաչապատման և բնապահպանության կրթական ծրագրերին: Լոռու մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջին Մարի Փափելյանը, ընկերության անտառապատման ծրագրի ղեկավար Վահե Մացակյանը, «Միրաք ընտանիքի անվան» տնկարանի ղեկավար Արամ Մովսիսյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հոկտեմբերի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցել է «ԶբոսաշրջությունԲանակցություններ» (TourismTalks) միջոցառմանը, որն արդեն 5-րդ անգամ կազմակերպում են Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակը և Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Լոռու մարզպետի աշխատակազմի, Վանաձորի համայնքապետարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթության ուսուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի ծննդյան 95-ամյակը 24.10.2024
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի ծննդյան 95-ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարեգին Քարհանյանը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, հոգևորականներ, մտավորականներ, հոբելյարի արվեստի երկրպագուներ։ Հանդիսատեսին է ներկայացվել Վինա Դելմարի «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որտեղ ժողովրդական արտիստուհին մարմնավորում էր գլխավոր դերակատարուհու կերպարը։

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ 23.10.2024
Հարգելի՛ քաղաքացիներ, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նոյեմբերի 1-ին՝ Սպիտակի համայնքպետարանում, կանցկացնի քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցելու համար քաղաքացիները կարող են մինչև հոկտեմբերի 31-ը նախապես հերթագրվել՝ 10.00-17.00-ը զանգահարելով (0255)2-25-00, (0322) 2-10-24 հեռախոսահամարներով։

Հոկտեմբերի 22-ին անցկացվել է «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նիստը, որը վարում էր մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Լոռու մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Անի Բաղդասարյանը ներկայացրել է Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ միջազգային կառույցների կողմից մարզում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով ԼՂՀ բռնի տեղահանված քաղաքացիներին ուղղված աջակցության ծրագրերին: Ա. Բաղդասարյանը կարևորել է հասարակական կազմակերպությունների հետ սերտ գործակցությունը՝ ծրագրերը թիրախային կերպով իրականացնելու, արդյունավետություն ապահովելու, կրկնություններից խուսափելու նպատակով: