Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի թիմերը՝ առաջին հորիզոնականում

06.05.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը և մարզպետի աշխատակազմը ջերմորեն շնորհավորում են Վանաձորի թիվ 20 հիմնական և Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցներին՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլում արձանագրած փայլուն հաջողությունների համար։
Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ՝ թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ։
Հիշեցնենք, որ Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում օրերս անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը։
Մրցաշարում հաջողությամբ են հանդես եկել Լոռու մարզի դպրոցականները՝ գրանցելով հաղթական արդյունքներ։
5-9-րդ դասարանների մրցապայքարում հաղթողի կոչմանն են արժանացել Վանաձորի թիվ 20 հիմնական, իսկ 10-12-րդ դասարանների պայքարում՝ Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցների թիմերը։
Մրցանակակիրներին մրցաշարի հաջող անցկացման առթիվ շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով։
Մասնավորապես՝ 1-ին տեղ զբաղեցրած դպրոցներից յուրաքանչյուրը ստացել է 4 մլն դրամ, ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 700.000 դրամ, իսկ հաղթող թիմերի աշակերտները (յուրաքանչյուր թիմում՝ 4 մասնակից)՝ 150.000-ական դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 11:12:40