Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետն այցելել է Լոռու մարզ 22.04.2024
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին այցելել է Լոռու մարզ: Բարձրաստիճան պաշտոնյաների, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Վարչապետը կանգառներ է ունեցել այն բնակավայրերի դպրոցներում, որտեղ արձանագրվել էին տարբեր խնդիրներ և թերություններ: Նախորդ այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել էր վերացնել թերությունները և աշխատանքներն իրականացնել սահմանված չափորոշիչներին համապատասխան:
Աշխատանքային խորհրդակցություն 22.04.2024
Ապրիլի 22-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Արամ Ղազարյանին են ներկայացվել տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ընթացիկ աշխատանքները, ոլորտային խնդիրները:
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 22.04.2024
Ապրիլի 27-ին՝ ՀՀ Քաղաքացու օրվա առթիվ նախատեսվող միջոցառումների շրջանակում Լոռու մարզի համայնքներում կազմակերպվում է «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք՝ 14-30 տարեկան երիտասարդների, հանրակրթական ուսումնական հաստատությունների բարձր դասարաններում սովորող աշակերտների մասնակցությամբ:
Ձորագետ և Դեբեդ գետերի ափամերձ տարածքներում հորդորում ենք ցուցաբերել զգոնություն 19.04.2024
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից: Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն:
«Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում (SIGMA) ծրագրի մեկնարկը տրված է: Ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում: Այն նոր հնարավորություններ է ստեղծում Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ֆերմերների, ագրոբիզնեսների ու փոքր զբոսաշրջային ձեռնարկությունների համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է «DAI Global» միջազգային ընկերության և իր հայաստանյան մասնաճյուղի կողմից։ Տեղական գործընկերն է «AM Partners Consulting Company»-ն:
Բուժզննություն է անցել 514 երեխա 18.04.2024
«Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը Յունիսեֆի և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է ծրագիր Լոռու մարզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների առողջապահական կարիքների գնահատման, մասնավորապես քրոնիկ հիվանդությունների և զարգացման խնդիրների հայտնաբերման, հետագա բուժման կազմակերպման նպատակով: Ծրագրի շրջանակներում նեղ մասնագետներից կազմված մոբիլ թիմերի կողմից, Լոռու մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ, այցելություններ են կատարվել Վանաձորի «Գուգարք» կենտրոնական պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Սպիտակի բժշկական կենտրոն», «Տաշիրի բժշկական կենտրոն», «Ստեփանավանի բժշկական կենտրոն» և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համաբուժարաններ: