Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անակնկալ շնորհավորանք Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցչուհուն
11.11.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց՝ անակնկալ շնորհավորելու «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում ամսվա հաղթող ճանաչված կենսաբանության ուսուցչուհի Նելլի Ստեփանյանին։
Տիկին Ստեփանյանի աշակերտները նշանակալի հաջողություններ են գրանցել առարկայական օլիմպիադաներում՝ արժանանալով մրցանակների։
Մարզպետը շնորհավորել է ուսուցչուհուն, բարձր գնահատել նրա մասնագիտական նվիրվածությունը և պարգևատրել Լոռու մարզպետի շնորհակալագրով։
Արեն Մկրտչյանն աշակերտների հետ զրույցում կարևորել է մանկավարժի դերը նրանց կրթության և առաջադիմության գործում՝ հորդորելով արժևորել ուսուցչի գիտելիքներն ու փորձը, լինել հետևողական ուսման մեջ և ձգտել նոր հաջողությունների։
Մանրամասները՝ տեսանյութում



