Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

210 մլն դրամ՝ Վանաձորի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգման համար

11.11.2026




Վանաձորի թիվ 32 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր արժեքը 210 մլն դրամ է, որն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Մանկապարտեզը նախատեսված է 198 սանի համար։ Բարեկարգվում է նաև հաստատության բակը, որտեղ կառուցվում է երկու խաղահրապարակ։
«Մարզկենտրոնում չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենալու։ Սա նպատակ է, որին պետք է հասնենք»,- հերթական շրջայցի ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-11 10:35:10