Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինչպե՞ս հնարավոր դարձավ Վանաձորի համար 45 նոր ավտոբուսների ձեռքբերումը․ մանրամասնում է մարզպետը
09.11.2026
Վանաձորի համար 45 նոր ավտոբուսների ձեռքբերումը հնարավոր է դարձել երկու կարևոր հանգամանքի շնորհիվ՝ ՀՀ կառավարության կողմից համայնքին հատկացվող ֆինանսավորման ավելացման և ծրագրի հաստատման ուղղությամբ ամիսներ շարունակ գործադրված ջանքերի արդյունքում։
Այս մասին նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ծրագրի իրականացման ճանապարհին ունեցած հիմնական ձեռքբերումները։
Մարզպետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը Վանաձորի բյուջեին հատկացվող տարեկան ֆինանսավորումն ավելացրել է 2,5 միլիարդ դրամով (շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլարով)։
Նա ընդգծել է, որ առանց Կառավարության աջակցության ավտոբուսների ձեռքբերումը դժվար իրագործելի կլիներ։
Արեն Մկրտչյանի խոսքով՝ երկրորդ կարևոր գործոնը ծրագրի հաստատման ուղղությամբ իր 7 ամիս շարունակ հետևողական աշխատանքն է։ Մոտ մեկ տարվա ընդմիջումից հետո մարտի 9-ին կայացած ավագանու նիստում, ի վերջո, հաստատվել էր ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը։
Լոռու մարզպետը շնորհակալություն է հայտնել ավագանու այն անդամներին, որոնք իր հորդորով համախմբվել են ընդհանուր նպատակի շուրջ, մասնակցել նիստին և իրենց քվեով աջակցել ծրագրի հաստատմանը։
«Շնորհավորում եմ բոլորիս»,- նշել է մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում



