Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռին՝ միջազգային հեծանվասպորտի ուշադրության կենտրոնում. «Tour of Armenia»-ի 2-րդ օրն անցել է մարզի ճանապարհներով
14.09.2026
«Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի 2-րդ օրվա երթուղին անցկացվել է Լոռու մարզում՝ միջազգային սպորտային հարթակում լայնորեն ներկայացնելով մարզի տպավորիչ ճանապարհներն ու բնապատկերները:
Այս միջազգային մարզական իրադարձությունը բացառիկ հնարավորություն էր Լոռու մարզի զբոսաշրջային հսկայական ներուժը, պատմամշակութային գոհարներն ու հիասքանչ բնաշխարհն աշխարհին ցուցադրելու, ինչպես նաև մարզում առողջ ապրելակերպն ու սպորտը հանրահռչակելու համար:
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի մրցմանը մասնակցում են աշխարհի 16 երկրից ժամանած հեծանվորդներ, իսկ մրցաշարը հեռարձակվում է աշխարհի մի շարք հեռուստաընկերություններով։
Լոռու մարզով անցնող 93 կմ երկարությամբ հեծանվավազքը եզրափակվել է Ստեփանավանում։
Մանրամասները՝ տեսանյութում



