Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնապատ բնակավայրի մանկապարտեզն արդեն ունի նորակառույց մասնաշենք
09.09.2026
Ծրագրի արժեքը 40 միլիոն դրամ է, իրականացվել է Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է մանկապարտեզ, ծանոթացել պայմաններին, զրուցել սաների և աշխատակազմի հետ։
«Երեխաների ուրախությունը կատարված աշխատանքի լավագույն ցուցիչն է»,- ասել է մարզի ղեկավարը։
Այց է կատարվել նաև բնակավայրում գործող ըմբշամարտի խմբակ։ Լոռու մարզպետը զրուցել է մարզիկների հետ, հետաքրքրվել խմբակի գործունեությամբ, ձեռքբերումներով և առաջիկա նպատակներով։
Մանրամասները՝ տեսանյութում



